վիրտուալ շրջագայություն "Տիրոջ Գերեզմանի Տաճարը" վիրտուալ շրջագայություն "Տիրոջ Գերեզմանի Տաճարը" Քրիստոնեական աշխարհի ամենամեծ սրբավայրը ամբողջ աշխարհից հազարավոր ուխտավորների Սուրբ երկիր այցելելու հիմնական նպատակակետն է:
Մենք գտնվում ենք Աստծո գերեզմանի և Հարության տաճարում, Երուսաղեմի այն հատվածում, որտեղ դեռ երկու հազար տարի առաջ չի եղել ո՛չ այս Տաճարը, ո՛չ էլ որևէ այլ կառույց: Քանզի, չկար այստեղ քաղաք, և միայն Գողգոթայի լեռն էր՝ հանցագործների մահապատժի վայրն ու նրանց գերեզմանատունը՝ մեռյալների աշխարհը, որն այդ տարիներին խստաշունչ մարդիկ միշտ քաղաքից դուրս էին հիմնում՝ ողջերի աշխարհից հեռու: Հենց այս սարին է Ամենափրկիչն ընդունել իր տառապյալ մահը, և հենց այստեղ է Երուսաղեմի օրենսդիր և դատական համակարգերի բարձրաստիճան անդամ, հարուստ և ազդեցիկ Հովսեփ Արիմաֆեյացին, լինելով Հիսուսի գաղտնի հետևորդներից մեկը՝ հռոմեական փոխարքա Պիղատոս Պոնտացուց թույլտվություն ստացել ուրբաթ օրը հուղարկավորելու Աստծո աճյունը: Եվ ահա, մենք գտնվում ենք Աստծո գերեզմանի ու Հարության տաճարում, որ այս սուրբ լեռան վրա կառուցվել է Աստծո հետևորդների կողմից, բոլոր քրիստոնյաների համար: Տաճարի կառուցման ամենասկզբում Գողգոթան չուներ կտուր, իսկ Աստծո գերեզմանի գլխավերևում, այնտեղ, որտեղ Հիսուսը հարություն առավ, կանգնած էր մի կլոր շինություն, որը ճարտարապետության մեջ անվանում են “ռոտոնդա”: 12-րդ դարում, խաչակիրների դարաշրջանում, այստեղ մի մեծ շինարարություն սկսվեց, որի արդյունքում Աստծո գերեզմանն ու Գողգոթան մի ծածկի տակ մտան: Տաճարի մուտքից դեպի աջ գտնվող ճաղավանդակով պատուհանն էլ հայացքն ուղղում է դեպի Գողգոթայի բարձունքը: Տաճարի մուտքից աջ և ձախ խոյանում են խաչակիրների դարաշրջանի երկու սիմետրիկ սյուներ: Առանձնակի ուշադրության է արժանի աջ կողմի միջին սյունը, որի վրա մի խորը ճեղք կա: Դա 1579 թվին այստեղ տեղի ունեցած հրաշքի հետևանքն է, երբ Մեծ Զատկի շաբաթ օրը, որ նաև օրհնյալ կրակի իջեցման օրն է, թուրք իշխանավորների արգելքով ուղղափառ քրիստոնյաներին թույլ չտրվեց մուտք գործել տաճար, և հենց այստեղ՝ Տաճարի մուտքի մոտ, աղոթքներ հնչեցին առ Աստված: Ու կայծակ որոտաց այնպես, որ հարվածեց մուտքի սյանն ու այրեց այն: Այդպես իջավ օրհնյալ կրակը այդ տարի, և սյան վրա մնաց ճեղքը, որն իր տեսքով հիշեցնում է կրակի լեզու՝ 120 սմ երկարությամբ: Ընդունված է, որ այդպես է օրհնվել այն վայրը, որտեղ մարդիկ կարող են աղոթք բարձրացնել առ Աստված: Այս վայրը ձգում է բոլոր քրիստոնյաներին, սակայն, առավել արժեքավոր է հենց ուղղափառների համար: Խաչակիրների դարաշրջանում տաճարը երկու մուտք ուներ, որոնցից մեկը տանում էր դեպի Գողգոթա, սակայն այն փակել են 16-րդ դարում սելջուկ թուրքերի օրոք: Անցնենք տաճար, բարեկամներ: Օծման Քար: Հենց այս քարին են Հիսուսի գաղտնի աշակերտ, Երուսաղեմի համայնքի առաջնորդ Հովսեփ Արիմաֆեյացին և իր բարեկամ Նիկոդիմոսը դրել Աստծո աճյունը, որը խնամքով իջեցրել էին Խաչից, հենց այդ քարի վրա են նրանք սրբել Քրիստոսի արյունոտ վերքերը, օծել Նրան մյուռոնով (սուրբ հեղուկ, որը մարդու մարմինն ու հոգին պահպանում է վերքերից, մեղքերից և գայթակզություններից), ապա աստվածային մարմինը փաթաթել պատանքով: Ամեն առավոտ վանքի սպասավորները Սուրբ քարն օծում են մյուռոնով: Նրանք այդ անում են, որպեսզի հավատացյալ ուխտավորները, իրենց հոգուն հարազատ ու թանկարժեք իրերը (թաշկինակները, խաչերը, հարազատների լուսանկարները, այլ պարագաներ) հպեն քարին՝ իրենց հետ տուն տանելով Աստծո սուրբ օրհնությունը: Քրիստոնեական ավանդությամբ, սուրբ քարին դիպած յուրաքանչյուր իր համարվում է օրհնված: Այդպիսի օրհնումից հետո ուխտավորները այդ առարկաները տուն էին տանում կամ ընծայում էին իրենց ընկերներին: Համարվում է, որ տանը գտնվող այդպիսի յուրաքանչյուր օրհնված առարկան, որը դիպել է սուրբ քարին, այդ ընտանիք բերում է Աստծո սուրբ օրհնությունը, Նրա ներկայությունն ու պաշտպանությունը: Օծման Քարի հզորությունն անվերապահորեն ճանաչում էին նույնիսկ մահմեդական տիրակալները, որոնք ավելի քան 10 դար շարունակ եղել են այս հողերի լիիրավ տերերը: Նույնիսկ քրիստոնյաների և մահմեդականների միջև ծագած ամենածայրահեղ հակամարտությունների ժամանակ, Օծման Քարը շարունակում էր անձեռնմխելի մնալ բոլոր կողմերի համար: Մահմեդական աշխարհի նույնիսկ ամենազորեղ տիրակալները ունակ չէին Քրիստոնյա ուխտավորներին արգելել իրենց իրերն օծել սուրբ քարով: Հիսուս Քրիստոսի խաչելության վայրն է: Ապակու տակ երևում է Գողգոթայի իրական ժայռը՝ վայր, ուր կանգնած էր խաչը: Հենց այստեղ ուխտավորները կարող էին ծնկաչոք հպվել իսկական Գողգոթային: Գողգոթայի վրա մենք կարող ենք տեսնել մի հունական սրբապատկեր, որը մեզ պատմում է՝ “Հիսուս, եկեղեցուն հավիտենական սիրով սիրող, եկեղեցու փեսացու”: Խաչելության վայրից աջ, կաթոլիկ հատվածում, կանգնած է Մադոննայի՝ սուրը սրտին խրված, ազդեցիկ մի քանդակ, որը խորհրդանշում է Աստվածամոր տառապանքը: Պորտուգալական արքայի նվերն է: Սուրը խոցում է Սուրբ Աստվածածնի սիրտն ու հիշեցնում Սիմեոն Ծերունու ճակատագրական խոսքերը. “Եվ քո սրտի մեջ էլ թուր պիտի մտնի, որպեսզի շատ սրտերի մտածմունքները հայտնվեն” (Ղկ. 2:34-35): Կաթոլիկ և ուղղափառ հատվածների սահմաններն ակնհայտ են: Դրա համար հարկ է հատակին նայել. կարմիր հատակը ուղղափառ ընթերասեղանն է, ճերմակը՝ կաթոլիկ: Գողգոթան մոմավառության ճշմարիտ վայրն է: Մենք մի փոքրիկ կաթոլիկ խորան կտեսնենք, որը կոչվում է “Ստաբատ Մատեր” ՝ “հավերժական կանգուն Տիրամայրը”: Այն տեղակայված է Խաչելության և Մեխերի խորանների միջև: Այս խորանը նշում է վայրը, որտեղ, ըստ ավանդության, որդու խաչելության պահին, խաչի ստորոտին կանգնած էր Աստվածածինը: Խորանի վրա բարձրանում է Տիրամոր փայտե արձանը, որը նվիրվել է Պորտուգալիայի թագուհու կողմից ու 1778 թվին բերվել է Լիսաբոնից: Նրա կողքին կարելի է տեսնել տարաբնույթ թանկարժեք իրեր, որոնք ընծայվել են ուխտավորների կողմից: Արծաթե բարելիեֆով առանձնացված գահը իտալացի հանրահայտ իշխանավորների՝ ֆլորենտացի Մեդիչի ընտանիքի կողմից 16-րդ դարում ուղարկված նվեր է: “Ստաբատ Մատեր” խճանկարն էլ նվիրված է Աստվածամորը, որ կանգնած է որդու անշնչացած մարմնի առաջ: Քրիստոսի մարմնին իջած կինը Մարիամ Մագդաղենացին է: Սուրբ գերեզմանը տեղակայված է ռոտոնդայի կենտրոնում, որտեղ վեր է խոյանում մի հիասքանչ գմբեթ՝ ընդգծելով տվյալ վայրի յուրահատուկ սրբությունը: Աստծո գերեզմանը Քրիստոսի Հարության եկեղեցու գլխավոր խորանն է: Սուրբ գերեզմանի մոտ կանոնավոր պատարագներ են սկսվել ոչ ուշ, քան 335 թվկանին ու շարունակվում են մինչ օրս: Այսօր միայն ուղղափառները, հայերը և կաթոլիկները իրավունք ունեն հերթականությամբ պատարագներ մատուցել այստեղ, քանի որ քրիստոնեական հենց այս ուղղություններն են պահպանում Աստծո գերեզմանը: Ամեն օր այստեղ երեք պատարագ է կատարվում: Առաջին պատարագը կեսգիշերին մատուցում են ուղղափառները, նրանք դա իրականացնում են երեկոյան ժամը 11-ից մինչև առավոտյան 3-ը: Հույներից հետո պատարագ են մատուցում հայերը, այն տևում է առավոտյան 3-ից մինչև 6-ը: Կաթոլիկ պատարագը մատուցվում է առավոտյան ժամը 6-ից 9-ը: Մատուռի գավիթի երկու կողմերում կան մեծ և փոքր ճրագարաններ: Մատուռի ճակատային մասում կարող եք տեսնել Հիսուսի Հարության պատկերով սրբապատկերներ՝ դրանցից կախված կանթեղներով: Ադամի մատուռը տեղակայված է Գողգոթայի ուղղափառ խորանի անմիջապես տակը: Այստեղ պարզ երևում է խորանի վերևի աջ հատվածի ճեղքվածքը: Ըստ ավանդության, հենց ապագա խաչելության այս վայրում է թաղվել նախամարդ Ադամը, և երբ հարյուրապետ Լոնգինը գեղարդով խոցում է Հիսուս Քրիստոսին, թափվում է Աստծո արյունը, ժայռը ճեղքվում է, և հենց այդ հատվածում գոյանում է մի անդունդ: Այդ ճեղքից աստվածային արյունն ու ջուրը հոսում են ու լցվում Ադամի գլխին և այդպիսով սրբում մարդկության բոլոր մեղքերը: Այդ պահից ի վեր ճեղքն այդ կոչվում է “արդար նշան”: Ադամի մատուռում տեղադրված է նաև Երուսաղեմի լեգենդար հիմնադիր Մելհիսիդեկին նվիրված գահը: Նոր Կտակարանի համաձայն, Մելհիսիդեկը մեծ համբավ էր վայելում: Նա երկրային ոչ հայր, ոչ մայր, ոչ էլ նախնիներ ուներ, նրա կյանքը ոչ սկիզբ ուներ, ոչ էլ ավարտ; Աստծո որդու պես նա շարունակում է ընդմիշտ մնալ հոգևորական: Ադամի մատուռը վայր է, որը միավորում է փրկյալ Հիսուսի մաքրությունը և Մելհիսիդեկի գերմարդկային իմաստությունը, հնագույն գիտությունների և պաշտամունքների աներևակայելի իմացությունը, այս վայրը բոլոր քրիստոնյաների համար Աստծոն գրավոր խնդրանքներ ուղղելու սրահ է: Այստեղ տեսնում ենք չորս ժայռափոր խորշեր: Այս վայրը ոսկորների հուղարկավորության համար նախատեսված հնագույն դամբարան է: Հենց այստեղ է հանգչում Հովսեփ Արիմաֆեյացու աճյունը, ով իր մահից առաջ հանձնարարել էր իրեն հուղարկավորել Աստծո գերեզմանի կողքին: Հին ժամանակներում հուղարկավորում էին երեք փուլով: Առաջին փուլում աճյունը դնում էին գերեզմանատան քարանձավի մահճին, ապա փակում այն քարով: Ուղիղ մեկ տարի անց հանգուցյալի հարազատները վերադառնում էին դամբարան և լվանում էին աճյունաոսկորները: Ոսկորները լվանալու ընթացքում անպայման հիշում էին հանգուցյալի կյանքն ու գործը: Այստեղից էլ, ի դեպ, առաջացել է “ոսկորները լվանալ” դարձվածքը: Եվ ահա, հուղարկավորության վերջին փուլում, արդեն լվացված ոսկորները տեղափոխվում էին մի առանձին ժայռափոր խորշ հավիտյան հանգչելու բազմաթիվ նախնիների կողքին: Սբ. Հովսեփի ընթերասեղանում երևելի տեղ է զբաղեցնում Սբ. Աստվածածնի խորանը: Խորանի սրբապատկերը դժվար տեսանելի է, քանի որ լրջորեն վնասվել է 1808 թվականի հրդեհից, ավելի քան 200 տարի առաջ: Եթե դուք դուրս գաք Կուվուկլիայից, ապա ձախից կտեսնեք Մարիամ Մագդաղենացուն Քրիստոսի հայտնության կաթոլիկ խորանը: Բիբլիական ժամանակներում այստեղ էր գտնվում Հովսեփ Արիմաֆեյացու բակը, որտեղ Հիսուսի մահն էր ողբում Մարիամ Մագդաղենացին: Հենց այս տեղում էլ Մարիամ Մագդաղենացին հանդիպեց հարություն առած Հիսուսին: Ինչպես ասվում է Հովհաննեսի Ավետարանում, Հիսուսն ասում է նրան. “Չդիպչե՛ս ինձ, քանզի ես դեռ չեմ համբարձվել հորս մոտ, այլ գնա եղբայրներիս մոտ ու ասա՝ համբարձվում եմ հորս մոտ և ձեր հոր մոտ, գնում եմ իմ հոր մոտ և ձեր հոր մոտ:” Այդ պատճառով էլ խորանը հաճախ անվանում են՝ “չդիպչե՛ս ինձ:” Գուցե այդ պատճառով է խորանի վերևի հատվածում տեղադրված Քրիստոսի և Մարիամ Մագդաղենացու հանդիպման՝ ոճավորված քանդակային կոմպոզիցիան, իսկ խորանի ներքևի մասում՝ խաչված ձեռքեր: Ձախ կողմում գտնվում է կաթոլիկ եկեղեցու երգեհոնը, իսկ աջ կողմում՝ դեպի կաթոլիկ ընթերասեղան տանող դուռը: Դուք կանգնած եք Գողգոթայի վրա, պատշգամբում: Հենց ձեր դիմաց գտնվում են երկրորդ և երրորդ հարկերի հայկական ընթերասեղանները, այսպես կոչված Փոքր Գողգոթան, որտեղ գործում է հայկական պատրիարքարանը: Շրջվելով ու առաջ քայլելով՝ մենք հայտնվում ենք Գողգոթայի ուղղափառ ընթերասեղանում, որը կոչվում է “Խաչելության սրահ”, այնտեղ, ապակու տակ, գտնվում է Գողգոթայի իրական ժայռը, վայր, որտեղ իր տառապյալ մահն է ընդունել Հիսուս Քրիստոսը: Գողգոթայի խորանի մոտ տեսնում ենք երեք մոմակալ. Գողգոթայի վրա մոմ վառել հարազատի առողջության կամ հանգուցյալի հոգու հանգստության համար յուրաքանչյուր քրիստոնյայի երազանք է, քանզի չկա մոմ վառելու համար ավելի նվիրական վայր, քան Աստծո որդի Հիսուս Քրիստոսի տառապանքներով մաքրված վայրը: Ընթարձակ անցումն Օծման քարից ուղղորդում է դեպի Հիսուսի գերեզման: Մուտքի դիմաց գտնվում է մարմարյա տաղավարիկի տեսքով ընթերասեղան, որի մեջտեղում վառվում է անմար ճրագը: Սա Աստվածածնի Ուշաթափության մատուռն է: Այստեղ էր կանգնած Սուրբ Կույսը, երբ խաչում էին Աստծո որդուն, այստեղ էլ նա լսեց Հիսուսի սիրո ու աջակցության խոսքը: Այստեղ էլ Տիրամոր սիրտը չդիմացավ և նա ուշագնաց եղավ… Մատուռի հետևում մի աստիճան կա, որը մեզ տանում է դեպի հայկական տաճարները: Աստիճանի կողքից գտնվում է Հայկական Խորանը: Ցերեկն այստեղ գործում է մի փոքր եկեղեցական սեղան, որտեղ ուխտավորները կարող են գնել խաչեր և սրբապատկերներ, գերեզմանի մեռոն, խնկամանի յուղ, կրոնական այլ պարագաներ, իսկ արդեն երեկոյան, պատարագից առաջ, այստեղ եկեղեցական հագուստ է հագնում հայ քահանան: Աստվածամոր Ուշաթափության մատուռի դիմաց գտնվում է Յուղաբեր կանանց Խորանը, որտեղ նրանք հրեշտակներից լսել են՝ “Նա այստեղ չէ: Նա հարություն է առել”: Ի վերջո, մենք տեսնում ենք տաճարի ամենահին հատվածը՝ Սբ.Կոնստանտինի եկեղեցին: Այն կլորավուն տեսք ունի, ծածկված է շքեղ նկարազարդ գմբեթով և շրջապատված է հզոր սյուներով: Հնագույն եկեղեցու կենտրոնում էլ գտնվում է բոլոր քրիստոնյաների մեծագույն սրբավայրը՝ Հիսուսի սուրբ գերեզմանի մատուռը՝ էդիկուլ կամ Կուվկուլ՝ Աստծո որդու հուղարկավորության և հարության վայրը: Հռոմեացի հարյուրապետ Գայոս Կասիացի Լոնգինը Հիսուսի դահիճ լեգեոներների հրամանատարն էր: Նրա պարտականությունների մեջ էր մտնում համոզվել, որ մահապատժի ենթարկվածը մահացել է: Ու խոցեց նա գեղարդով Հիսուսի աջ ողի տակ և համոզվեց, որ Հիսուսը մահացած է: Մահապատժի պահին Քրիստոսի արյունը ցայտեց նրա աչքերին և Կասիացին, որ մինչ այդ պահը տառապում էր կատարակտից, ապաքինվեց: Եկեղեցական ավանդույթը հաղորդում է, որ, բացի խաչի պահպանմանը ծառայելուց, Լոնգինը նաև զբաղվում էր Քրիստոսի գերեզմանի պահպանությամբ: Նա այն եզակիներից էր, որ տեսել էր Քրիստոսի հարությունը: Ապա նա և այլ զինվորականներ հրաժարվել են վկայություն տալ, թե իբր Քրիստոսի աճյունը գողացել-տարել են նրա աշակերտները: Եվ Լոնգինը սկսեց քարոզել ու տարածել հավատքն առ Քրիստոս հռոմեական բանակի զինվորների և սպաների միջև, որի համար դատապարտվեց մահապատժի գլխատման միջոցով: Մենք տեսնում ենք երեք սրբապատկեր, կոմպոզիցիայի կենտրոնում խաչված Քրիստոսն է, և Լոնգինը խոցում է նրա մարմինը գեղարդով, կոմպոզիցիայի ձախ կողմում պատկերված է Լոնգինը հռոմեական զինվորներին քարոզելիս, իսկ կոմպոզիցիայի աջակողմյան մասում Լոնգինի մահապատժի պահն է պատկերված: Գայոս Կասիոսը ծնկաչոք է, իսկ դահիճն այդ պահին վեր է խոյացրել սուրը, որ նրան գլխատի: Եվ նույն այս սրբապատկերում տեսնում ենք մի կնոջ, ով խոնարհվել է Լոնգինի՝ արդեն հատված գլխի առաջ: Բանն այսպես էր ըստ Ավետարանի. երբ հարյուրապետ Լոնգինին գլխատում են, նրա դահիճը գլուխը շպրտում է ճամփեզրին: Ավելի ուշ այդ տեղով անցնելիս է լինում մի երուսաղեմցի այրի կին, որ միամտաբար դեմ է առնում Լոնգինի հատված գլխին, ձեռքերի մեջ առնում այն և արտասվում է, մտածելով, որ մարդուն սպանել են և նույնիսկ չեն հուղարկավորել, այլ նետել են ճամփեզրին: Այդ պահին կնոջ տեսողությունը վերականգնվում է, և մինչ օրս ընդունված է, որ հարյուրապետ Լոնգինին ուղղված աղոթքներն օգնում են աչքերի հիվանդության դեպքում: Մարմարյա սալիկապատ գահի ներսում, ապակու տակ մենք տեսնում ենք լուսավորված ոչ բարձր քար: Այդ քարի մոտ են Պիղատոս Պոնտացու հրամանով հռոմեացի զինվորները խարազանում Հիսուսին և գլխին դնում փշե պսակը: Այստեղ մենք տեսնում ենք երեք սրբապատկեր: Աջ կողմում պատկերված Պիղատոս Պոնտացին Հիսուսի դատավճիռն է կայացնում և լվանում ձեռքերը: Կենտրոնական սրբապատկերում Հիսուս Քրիստոսն է նստած խարազանման քարին, որի շուրջ հռոմեական լեգեոներները ծաղրում ու ծեծում են Հիսուսին և նրա սուրբ ճակատին հագցնում փշե պսակը: Ձախ սրբապատկերում պատկերված է իր վերջին ուղին բռնած Հիսուսը: Գրիգոր Լուսավորիչը սուրբ է, Հայաստանի քրիստոնյա լուսավորողն ու հայաստանյան եկեղեցու հիմնադիրը: Ծնվել է 238 կամ 239 թվականին, մահացել 335 թվականին: Ինչպես և այն շրջանի հայ թագավորները, նա սերում է Արշակունիների պարթևական արքայական տոհմից: Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակը, ով կաշառված էր պարսից հահից, սպանեց հայոց արքա Խոսրովին և իր կյանքով հատուցեց այդ արարքի համար: Անակի ողջ ընտանիքը ոչնչացվեց, բացի կրտսեր որդուց, որին իր քրիստոնյա դայակը հասցրեց տանել իր հայրենի Կապպադոկյան Կեսարիան, որն այժմ Թուրքիայում է: Այստեղ տղան մկրտվեց, ստացավ Գրիգոր անունը և քրիստոնեական ոգով դաստիարակվեց: Այնուհետև նա ամուսնացավ, բայց շուտով բաժանվեց, նրա կինը մտավ մենաստան, իսկ Գրիգորը գնաց Հռոմ և այնտեղ ծառայության անցավ հռոմեական արքունիքում գտնվող Տրդատին (286-342)՝ սպանված արքա Խոսրովի որդուն, ցանկանալով այդպիսով քավել իր հոր մեղքը: Հետագայում, Պարսկաստանի հանդեպ Հռոմի տարած ջախջախիչ հաղթանակից հետո, Տրդատը վերադարձավ Հայաստան և դարձավ հայոց արքա: Երբ Գրիգորը աղոթքներով բուժեց վայրի խոզի կերպարանք ստացած, խելագարված Տրդատին, երախտապարտ թագավորը կրոնափոխ եղավ և դավանեց Քրիստոսին և 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց Մեծ Հայքի պետական կրոն: Ի սկզբանե այն մատուռը, որն այսօր նվիրված է խաչի վերադարձին, կառուցվել է Հեղինե թագուհու կողմից այն տեղում, որտեղ ժամանակին հին քարհանք կար և որտեղ Հիսուսի հետ միասին խաչվեցին երկու ավազակներ: Ըստ ավանդության, Սբ.Կոնստանդինի մորը՝ Հեղինե թագուհուն (մ.թ. 250-330 թթ.), Աստված ինքն է ուղղորդել գնալ Երուսաղեմ և գտնել երեք խաչերը: Դրանց տեղում Վեներա աստվածուհու հեթանոսական տաճարն էր կանգնած, որը Հեղինեն քանդել տվեց և նրա հիմքերի տակ գտավ խաչերը: Նա հայտնաբերեց տերունական խաչն այն հատկանիշով, որ նրա վրա խաչված մեկ այլ դատապարտյալ նույնպես հարություն առավ: Ավանդությունը ասում է, որ միայն իսկական խաչն է հրաշքներ գործում, հիվանդների ապաքինում և հանգուցյալներին հարություն շնորհում: Եվ Հեղինե թագուհին հանդիսավոր բարձրացրեց այդ խաչը Գողգոթայի գագաթը և տեղադրեց այնտեղ: Եվ մարդկային հոսքեր էին բարձրանում այնտեղ, որ խոնարհվեն խաչին: Խաչի վերադարձի վայրին հարգանքի տուրք մատուցելու մասին իրենց օրագրերում վկայում են առաջին պանդուխտները, որոնցից մեկն ասում է. “Գողգոթայից մինչև խաչի վերադարձի վայրը ընդամենը հիսուն քայլ է: Մենք խոնարհվեցինք նրան և համբուրեցինք այն: Տեսա ես, ձեռքումս պահեցի և համբուրեցի գրությունը, որ Տիրոջ գլխավերևում էր և որին գրված էր. “սա է հրեաների թագավորը”: Խաչի փայտը ընկուզենի է:” Այժմ, իսկական խաչը կտորների է բաժանված և խնամքով պահվում է ոչ միայն Աստծո գերեզմանի տաճարի Ադամի մատուռում, այլև աշխարհի մի շարք քրիստոնեական եկեղեցիներում: Սբ. Հեղինեի մատուռն ունի երկու հատված՝ հնագույն որմնանկարների մնացորդներով ուղղափառը, որոնք այժմ պահպանվում են ապակու տակ և կաթոլիկը՝ իսկական խաչը վերադարձրած Սբ. Հեղինեի արձանով: Աստծո գերեզմանի տաճարի Հանդերձների ընթերասեղանը խորհրդանշում է Հիսուսի հանդերձը հանելը հռոմեական զինվորների կողմից: Խաչելուց առաջ հռոմեական զինվորները մերկացրեցին նրան և բաժանեցին նրա զգեստները չորսը մասի: Բայց, ինչպես սուրբ գիրքն է ասում, Հիսուսի հագին բավականին լավ շապիկ կար, առանց որևէ կարի, որը զինվորները ափսոսում են պատռել և որոշում են այն խաղարկել զառ գցելով: Համարվում է, որ այդ զգեստը կարել է նրա մայրը՝ Մարիամը: Այդ պատճառով տարբեր սրբապատկերներում Մարիամին կարելի է տեսնել իլիկը ձեռքին: Այսօր այս հատվածում ծառայություն է մատուցում հայկական եկեղեցին, բայց հանդերձների բաժանման այս հատվածը սուրբ է բոլոր հավատացյալների համար: Աստվածաշնչյան ավանդության համաձայն, լսելով Սողոմոն արքայի մեծ իմաստության մասին, Շեբայի թագուհին ուղևորվում է նրա մոտ՝ իր հետ տանելով թանկարժեք նվերներ՝ համեմունքներ, ոսկի, թանկարժեք քարեր: Նա ցանկանում էր խորամանկությամբ հանելուկներ տալ արքային՝ ստուգելու համար նրա իմաստությունը: Սողոմոն արքան և Շեբայի թագուհին հանդիպում են: Նա հիացած էր Սողոման արքայի իմաստությամբ և հարստությամբ, չնայած ինքն էլ աղքատ չէր. իր ընծաները չափվում էին 4,5 տոննա ոսկով, որոնք նա տեղ էր հասցրել 797 ուղտերի վրա: Ճանապարհը Արաբական անապատով Կարմիր ծովի ափով ու Հորդանան գետով դեպի Երուսաղեմ կազմում էր 700 կիլոմետր: Թագուհին ճանապարհորդում էր ուղտերով, և այդ ուղևորությունը պետք է տևեր վեց ամիս, այն էլ միայն մեկ ուղղությամբ: Իր երկիր նա վերադարձավ Իսրայելի արքայից ստացած նույնպես թանկարժեք նվերներով. հարավային այդ երկրի տիրուհու գեղեցկությունը հմայել էր Սողոմոնին: Հիսուսի մահից ու հարությունից հետո նրա եղբայրը՝ Սբ.Հակոբը, դարձավ Երուսաղեմի քրիստոնյա համայնքի առաջին ղեկավարը: 2000 տարի առաջ այստեղ գտնվում էր կատակոմբային քրիստոնեական եկեղեցի: Սբ.Հակոբի տաճարում ծառայում են ուղղափառ արաբներ՝ Երուսաղեմի հնագույն բնակիչները: Կրոնական պարագաների հետ մեկտեղ, այստեղ կարելի է տեսնել և բյուզանդական ոճի հիասքանչ, աղոթված սրբապատկերներ, այդ թվում Տիրամոր հնագույն երեք պատկերներ: Մարիամ Եգիպտացին ծնվել է 5-րդ դարի կեսերին և 12 տարեկան հասակում լքել է հայրական տունը, մեկնել Ալեքսանդրիա, որտեղ ավելի քան 17 տարի տրվել է անառակության: Մի անգամ Մարիամը, տեսնելով Երուսաղեմ մեկնող ուխտավորների, որոնք գնում էին մասնակցելու Տիրոջ խաչի կանգնեցման տոնակատարությանը, միացավ նրանց, սակայն ոչ թե բարեպաշտ մտադրություններով, այլ առավել շատերի հետ անառակության տրվելու նպատակով: Երուսաղեմում նա փորձում է մտնել Աստծո գերեզմանի տաճարը, սակայն ինչ-որ ուժ նրան հետ է պահում: Հասկանալով, թե որքան ցածր է նա ընկել, ծնկի է իջնում և տաճարի գավթում սկսում աղոթել Տիրամոր սրբապատկերին: Դրանից հետո նա կարողանում է մտնել տաճար և խոնարհվել Կենարար խաչին: Դուրս գալիս, նա կրկին երախտապարտության աղոթք է հղում առ Սուրբ Մարիամ և մի ձայն լսում. “Եթե անցնես Հորդանը, հավիտենական հանգիստ ձեռք կբերես”: Լսերով այդ հորդորը, Մարիամը հաղորդություն է ընդունում և, Հորդանն անցնելով, բնակություն է հաստատում անապատում, որտեղ անց է կացնում 47 տարի՝ բացարձակ միայնության, պահքի և ապաշխարհանքի աղոթքների մեջ: Քրիստոնեական ուսմունքը Մարիամի դեպքը դիտարկում է որպես բացարձակ ապաշխարհանքի օրինակ: Համարվում է, որ սուրբ Մարիամին ուղղված աղոթքներով հավատացյալները կարող են ձեռբազատվել անբարո կրքերից: Մեր օրերում Մարիամ Եգիպտացին համարվում է ապաշխարհող կանանց հովանավորը: Ըստ Հովհաննեսի ավետարանի, Մարիամ Մագդաղենացին առաջինն է տեսնում Հիսուսի հարությունը. “Մարիամը կանգնած էր Հիսուսի գերեզմանի մոտ և արտասվում էր: Մի պահ նա խոնարհվեց գերեզմանին և տեսավ ճերմակ հանդերձներով երկու Հրեշտակների՝ մեկը Հիսուսի ոտքերի մոտ նստած, մյուսը՝ գլխի: Եվ ասում են նրանք՝ կ՛ին, ինչու՞ ես լալիս, ու՞մ ես փնտրում: Եվ նա ասում է՝ տարա՛ն Տիրոջն իմ, և չգիտեմ, թե ուր դրեցին: Ասելով սա, նա շրջվեց և տեսավ կանգնած Քրիստոսին, սակայն չճանաչեց նրան: Հիսուսն ասում է նրան՝ կի՛ն, ինչու՞ ես լալիս, ու՞մ ես փնտրում: Իսկ նա, կարծելով, թե այգեպանն է, ասում է՝ պարո՛ն, եթե դու նրան դուրս ես բերել, ապա ասա՛ ինձ, որտե՞ղ ես նրան դրել, և ես կվերցնեմ նրան: Հիսուսն ասում է նրան՝ Մարիա՛մ: Իսկ նա, դառնալով՝ Րաբունի՛, ինչը նշանակում է “Ուսուցիչ”: Հիսուսն ասում է նրան՝ ինձ մի՛ դիպչիր, քանզի ես դեռ չեմ համբարձվել Հորս մոտ, այլ գնա եղբայրներիս մոտ և ասա նրանց՝ համբարձվում եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, ու գնում եմ իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ:” Արևմտյան ավանդության մեջ հարություն առած Փրկչի և Մարիամ Մագդաղենացու հանդիպման սյուժեն կոչվել է “Noli me tangere”, ինչպես որ լատիներեն հնչում է Քրիստոսի կոչն առ Մարիամ՝ “ինձ մի՛ դիպչի՛ր”: Եվ դա տեղի է ունեցել հենց այստեղ: Յուղաբեր կանանց ընթերասեղանը: Նվիրված է այն կանանց, որ շաբաթից հետո առաջին օրն առավոտյան եկան Աստծո գերեզմանի մոտ և անուշաբույր մեռոն բերեցին: Կանայք մտորում էին, թե ով է շպրտել գերեզմանի քարը: Իրենց գալուց առաջ, Հրեշտակի իջման հետևանքով, երկրաշարժ եղավ, որից քարն ընկավ, և դա սարսափեցրեց պահակազորին: Ըստ ավանդության, հենց այստեղ է, որ երկնքից իջած Հրեշտակը կանանց հայտնեց Քրիստոսի համբարձման մասին:

վիրտուալ շրջագայություն "Տիրոջ Գերեզմանի Տաճարը"

Ստեղծման ամսաթիվը

12.01.2016

Տուրի նկարագրություն

Քրիստոնեական աշխարհի ամենամեծ սրբավայրը ամբողջ աշխարհից հազարավոր ուխտավորների Սուրբ երկիր այցելելու հիմնական նպատակակետն է:

Վիրտուալ շրջագայության մասին

Մենք գտնվում ենք Աստծո գերեզմանի և Հարության տաճարում, Երուսաղեմի այն հատվածում, որտեղ դեռ երկու հազար տարի առաջ չի եղել ո՛չ այս Տաճարը, ո՛չ էլ որևէ այլ կառույց: Քանզի, չկար այստեղ քաղաք, և միայն Գողգոթայի լեռն էր՝ հանցագործների մահապատժի վայրն ու նրանց գերեզմանատունը՝ մեռյալների աշխարհը, որն այդ տարիներին խստաշունչ մարդիկ միշտ քաղաքից դուրս էին հիմնում՝ ողջերի աշխարհից հեռու:
Հենց այս սարին է Ամենափրկիչն ընդունել իր տառապյալ մահը, և հենց այստեղ է Երուսաղեմի օրենսդիր և դատական համակարգերի բարձրաստիճան անդամ, հարուստ և ազդեցիկ Հովսեփ Արիմաֆեյացին, լինելով Հիսուսի գաղտնի հետևորդներից մեկը՝ հռոմեական փոխարքա Պիղատոս Պոնտացուց թույլտվություն ստացել ուրբաթ օրը հուղարկավորելու Աստծո աճյունը:
Եվ ահա, մենք գտնվում ենք Աստծո գերեզմանի ու Հարության տաճարում, որ այս սուրբ լեռան վրա կառուցվել է Աստծո հետևորդների կողմից, բոլոր քրիստոնյաների համար: Տաճարի կառուցման ամենասկզբում Գողգոթան չուներ կտուր, իսկ Աստծո գերեզմանի գլխավերևում, այնտեղ, որտեղ Հիսուսը հարություն առավ, կանգնած էր մի կլոր շինություն, որը ճարտարապետության մեջ անվանում են “ռոտոնդա”:
12-րդ դարում, խաչակիրների դարաշրջանում, այստեղ մի մեծ շինարարություն սկսվեց, որի արդյունքում Աստծո գերեզմանն ու Գողգոթան մի ծածկի տակ մտան: Տաճարի մուտքից դեպի աջ գտնվող ճաղավանդակով պատուհանն էլ հայացքն ուղղում է դեպի Գողգոթայի բարձունքը:
Տաճարի մուտքից աջ և ձախ խոյանում են խաչակիրների դարաշրջանի երկու սիմետրիկ սյուներ: Առանձնակի ուշադրության է արժանի աջ կողմի միջին սյունը, որի վրա մի խորը ճեղք կա: Դա 1579 թվին այստեղ տեղի ունեցած հրաշքի հետևանքն է, երբ Մեծ Զատկի շաբաթ օրը, որ նաև օրհնյալ կրակի իջեցման օրն է, թուրք իշխանավորների արգելքով ուղղափառ քրիստոնյաներին թույլ չտրվեց մուտք գործել տաճար, և հենց այստեղ՝ Տաճարի մուտքի մոտ, աղոթքներ հնչեցին առ Աստված: Ու կայծակ որոտաց այնպես, որ հարվածեց մուտքի սյանն ու այրեց այն: Այդպես իջավ օրհնյալ կրակը այդ տարի, և սյան վրա մնաց ճեղքը, որն իր տեսքով հիշեցնում է կրակի լեզու՝ 120 սմ երկարությամբ: Ընդունված է, որ այդպես է օրհնվել այն վայրը, որտեղ մարդիկ կարող են աղոթք բարձրացնել առ Աստված: Այս վայրը ձգում է բոլոր քրիստոնյաներին, սակայն, առավել արժեքավոր է հենց ուղղափառների համար:
Խաչակիրների դարաշրջանում տաճարը երկու մուտք ուներ, որոնցից մեկը տանում էր դեպի Գողգոթա, սակայն այն փակել են 16-րդ դարում սելջուկ թուրքերի օրոք:
Անցնենք տաճար, բարեկամներ:
Օծման Քար: Հենց այս քարին են Հիսուսի գաղտնի աշակերտ, Երուսաղեմի համայնքի առաջնորդ Հովսեփ Արիմաֆեյացին և իր բարեկամ Նիկոդիմոսը դրել Աստծո աճյունը, որը խնամքով իջեցրել էին Խաչից, հենց այդ քարի վրա են նրանք սրբել Քրիստոսի արյունոտ վերքերը, օծել Նրան մյուռոնով (սուրբ հեղուկ, որը մարդու մարմինն ու հոգին պահպանում է վերքերից, մեղքերից և գայթակզություններից), ապա աստվածային մարմինը փաթաթել պատանքով:
Ամեն առավոտ վանքի սպասավորները Սուրբ քարն օծում են մյուռոնով: Նրանք այդ անում են, որպեսզի հավատացյալ ուխտավորները, իրենց հոգուն հարազատ ու թանկարժեք իրերը (թաշկինակները, խաչերը, հարազատների լուսանկարները, այլ պարագաներ) հպեն քարին՝ իրենց հետ տուն տանելով Աստծո սուրբ օրհնությունը: Քրիստոնեական ավանդությամբ, սուրբ քարին դիպած յուրաքանչյուր իր համարվում է օրհնված: Այդպիսի օրհնումից հետո ուխտավորները այդ առարկաները տուն էին տանում կամ ընծայում էին իրենց ընկերներին: Համարվում է, որ տանը գտնվող այդպիսի յուրաքանչյուր օրհնված առարկան, որը դիպել է սուրբ քարին, այդ ընտանիք բերում է Աստծո սուրբ օրհնությունը, Նրա ներկայությունն ու պաշտպանությունը:
Օծման Քարի հզորությունն անվերապահորեն ճանաչում էին նույնիսկ մահմեդական տիրակալները, որոնք ավելի քան 10 դար շարունակ եղել են այս հողերի լիիրավ տերերը: Նույնիսկ քրիստոնյաների և մահմեդականների միջև ծագած ամենածայրահեղ հակամարտությունների ժամանակ, Օծման Քարը շարունակում էր անձեռնմխելի մնալ բոլոր կողմերի համար: Մահմեդական աշխարհի նույնիսկ ամենազորեղ տիրակալները ունակ չէին Քրիստոնյա ուխտավորներին արգելել իրենց իրերն օծել սուրբ քարով:
Հիսուս Քրիստոսի խաչելության վայրն է: Ապակու տակ երևում է Գողգոթայի իրական ժայռը՝ վայր, ուր կանգնած էր խաչը: Հենց այստեղ ուխտավորները կարող էին ծնկաչոք հպվել իսկական Գողգոթային:
Գողգոթայի վրա մենք կարող ենք տեսնել մի հունական սրբապատկեր, որը մեզ պատմում է՝ “Հիսուս, եկեղեցուն հավիտենական սիրով սիրող, եկեղեցու փեսացու”:
Խաչելության վայրից աջ, կաթոլիկ հատվածում, կանգնած է Մադոննայի՝ սուրը սրտին խրված, ազդեցիկ մի քանդակ, որը խորհրդանշում է Աստվածամոր տառապանքը: Պորտուգալական արքայի նվերն է: Սուրը խոցում է Սուրբ Աստվածածնի սիրտն ու հիշեցնում Սիմեոն Ծերունու ճակատագրական խոսքերը. “Եվ քո սրտի մեջ էլ թուր պիտի մտնի, որպեսզի շատ սրտերի մտածմունքները հայտնվեն” (Ղկ. 2:34-35):
Կաթոլիկ և ուղղափառ հատվածների սահմաններն ակնհայտ են: Դրա համար հարկ է հատակին նայել. կարմիր հատակը ուղղափառ ընթերասեղանն է, ճերմակը՝ կաթոլիկ:
Գողգոթան մոմավառության ճշմարիտ վայրն է:
Մենք մի փոքրիկ կաթոլիկ խորան կտեսնենք, որը կոչվում է “Ստաբատ Մատեր” ՝ “հավերժական կանգուն Տիրամայրը”: Այն տեղակայված է Խաչելության և Մեխերի խորանների միջև: Այս խորանը նշում է վայրը, որտեղ, ըստ ավանդության, որդու խաչելության պահին, խաչի ստորոտին կանգնած էր Աստվածածինը:
Խորանի վրա բարձրանում է Տիրամոր փայտե արձանը, որը նվիրվել է Պորտուգալիայի թագուհու կողմից ու 1778 թվին բերվել է Լիսաբոնից: Նրա կողքին կարելի է տեսնել տարաբնույթ թանկարժեք իրեր, որոնք ընծայվել են ուխտավորների կողմից:
Արծաթե բարելիեֆով առանձնացված գահը իտալացի հանրահայտ իշխանավորների՝ ֆլորենտացի Մեդիչի ընտանիքի կողմից 16-րդ դարում ուղարկված նվեր է:
“Ստաբատ Մատեր” խճանկարն էլ նվիրված է Աստվածամորը, որ կանգնած է որդու անշնչացած մարմնի առաջ: Քրիստոսի մարմնին իջած կինը Մարիամ Մագդաղենացին է:
Սուրբ գերեզմանը տեղակայված է ռոտոնդայի կենտրոնում, որտեղ վեր է խոյանում մի հիասքանչ գմբեթ՝ ընդգծելով տվյալ վայրի յուրահատուկ սրբությունը: Աստծո գերեզմանը Քրիստոսի Հարության եկեղեցու գլխավոր խորանն է: Սուրբ գերեզմանի մոտ կանոնավոր պատարագներ են սկսվել ոչ ուշ, քան 335 թվկանին ու շարունակվում են մինչ օրս:
Այսօր միայն ուղղափառները, հայերը և կաթոլիկները իրավունք ունեն հերթականությամբ պատարագներ մատուցել այստեղ, քանի որ քրիստոնեական հենց այս ուղղություններն են պահպանում Աստծո գերեզմանը:
Ամեն օր այստեղ երեք պատարագ է կատարվում: Առաջին պատարագը կեսգիշերին մատուցում են ուղղափառները, նրանք դա իրականացնում են երեկոյան ժամը 11-ից մինչև առավոտյան 3-ը: Հույներից հետո պատարագ են մատուցում հայերը, այն տևում է առավոտյան 3-ից մինչև 6-ը: Կաթոլիկ պատարագը մատուցվում է առավոտյան ժամը 6-ից 9-ը:
Մատուռի գավիթի երկու կողմերում կան մեծ և փոքր ճրագարաններ: Մատուռի ճակատային մասում կարող եք տեսնել Հիսուսի Հարության պատկերով սրբապատկերներ՝ դրանցից կախված կանթեղներով:
Ադամի մատուռը տեղակայված է Գողգոթայի ուղղափառ խորանի անմիջապես տակը: Այստեղ պարզ երևում է խորանի վերևի աջ հատվածի ճեղքվածքը: Ըստ ավանդության, հենց ապագա խաչելության այս վայրում է թաղվել նախամարդ Ադամը, և երբ հարյուրապետ Լոնգինը գեղարդով խոցում է Հիսուս Քրիստոսին, թափվում է Աստծո արյունը, ժայռը ճեղքվում է, և հենց այդ հատվածում գոյանում է մի անդունդ: Այդ ճեղքից աստվածային արյունն ու ջուրը հոսում են ու լցվում Ադամի գլխին և այդպիսով սրբում մարդկության բոլոր մեղքերը: Այդ պահից ի վեր ճեղքն այդ կոչվում է “արդար նշան”:
Ադամի մատուռում տեղադրված է նաև Երուսաղեմի լեգենդար հիմնադիր Մելհիսիդեկին նվիրված գահը: Նոր Կտակարանի համաձայն, Մելհիսիդեկը մեծ համբավ էր վայելում: Նա երկրային ոչ հայր, ոչ մայր, ոչ էլ նախնիներ ուներ, նրա կյանքը ոչ սկիզբ ուներ, ոչ էլ ավարտ; Աստծո որդու պես նա շարունակում է ընդմիշտ մնալ հոգևորական:
Ադամի մատուռը վայր է, որը միավորում է փրկյալ Հիսուսի մաքրությունը և Մելհիսիդեկի գերմարդկային իմաստությունը, հնագույն գիտությունների և պաշտամունքների աներևակայելի իմացությունը, այս վայրը բոլոր քրիստոնյաների համար Աստծոն գրավոր խնդրանքներ ուղղելու սրահ է:
Այստեղ տեսնում ենք չորս ժայռափոր խորշեր: Այս վայրը ոսկորների հուղարկավորության համար նախատեսված հնագույն դամբարան է: Հենց այստեղ է հանգչում Հովսեփ Արիմաֆեյացու աճյունը, ով իր մահից առաջ հանձնարարել էր իրեն հուղարկավորել Աստծո գերեզմանի կողքին:
Հին ժամանակներում հուղարկավորում էին երեք փուլով:
Առաջին փուլում աճյունը դնում էին գերեզմանատան քարանձավի մահճին, ապա փակում այն քարով: Ուղիղ մեկ տարի անց հանգուցյալի հարազատները վերադառնում էին դամբարան և լվանում էին աճյունաոսկորները: Ոսկորները լվանալու ընթացքում անպայման հիշում էին հանգուցյալի կյանքն ու գործը: Այստեղից էլ, ի դեպ, առաջացել է “ոսկորները լվանալ” դարձվածքը:
Եվ ահա, հուղարկավորության վերջին փուլում, արդեն լվացված ոսկորները տեղափոխվում էին մի առանձին ժայռափոր խորշ հավիտյան հանգչելու բազմաթիվ նախնիների կողքին:
Սբ. Հովսեփի ընթերասեղանում երևելի տեղ է զբաղեցնում Սբ. Աստվածածնի խորանը:
Խորանի սրբապատկերը դժվար տեսանելի է, քանի որ լրջորեն վնասվել է 1808 թվականի հրդեհից, ավելի քան 200 տարի առաջ:
Եթե դուք դուրս գաք Կուվուկլիայից, ապա ձախից կտեսնեք Մարիամ Մագդաղենացուն Քրիստոսի հայտնության կաթոլիկ խորանը: Բիբլիական ժամանակներում այստեղ էր գտնվում Հովսեփ Արիմաֆեյացու բակը, որտեղ Հիսուսի մահն էր ողբում Մարիամ Մագդաղենացին: Հենց այս տեղում էլ Մարիամ Մագդաղենացին հանդիպեց հարություն առած Հիսուսին:
Ինչպես ասվում է Հովհաննեսի Ավետարանում, Հիսուսն ասում է նրան. “Չդիպչե՛ս ինձ, քանզի ես դեռ չեմ համբարձվել հորս մոտ, այլ գնա եղբայրներիս մոտ ու ասա՝ համբարձվում եմ հորս մոտ և ձեր հոր մոտ, գնում եմ իմ հոր մոտ և ձեր հոր մոտ:” Այդ պատճառով էլ խորանը հաճախ անվանում են՝ “չդիպչե՛ս ինձ:” Գուցե այդ պատճառով է խորանի վերևի հատվածում տեղադրված Քրիստոսի և Մարիամ Մագդաղենացու հանդիպման՝ ոճավորված քանդակային կոմպոզիցիան, իսկ խորանի ներքևի մասում՝ խաչված ձեռքեր:
Ձախ կողմում գտնվում է կաթոլիկ եկեղեցու երգեհոնը, իսկ աջ կողմում՝ դեպի կաթոլիկ ընթերասեղան տանող դուռը:
Դուք կանգնած եք Գողգոթայի վրա, պատշգամբում: Հենց ձեր դիմաց գտնվում են երկրորդ և երրորդ հարկերի հայկական ընթերասեղանները, այսպես կոչված Փոքր Գողգոթան, որտեղ գործում է հայկական պատրիարքարանը: Շրջվելով ու առաջ քայլելով՝ մենք հայտնվում ենք Գողգոթայի ուղղափառ ընթերասեղանում, որը կոչվում է “Խաչելության սրահ”, այնտեղ, ապակու տակ, գտնվում է Գողգոթայի իրական ժայռը, վայր, որտեղ իր տառապյալ մահն է ընդունել Հիսուս Քրիստոսը: Գողգոթայի խորանի մոտ տեսնում ենք երեք մոմակալ. Գողգոթայի վրա մոմ վառել հարազատի առողջության կամ հանգուցյալի հոգու հանգստության համար յուրաքանչյուր քրիստոնյայի երազանք է, քանզի չկա մոմ վառելու համար ավելի նվիրական վայր, քան Աստծո որդի Հիսուս Քրիստոսի տառապանքներով մաքրված վայրը:
Ընթարձակ անցումն Օծման քարից ուղղորդում է դեպի Հիսուսի գերեզման: Մուտքի դիմաց գտնվում է մարմարյա տաղավարիկի տեսքով ընթերասեղան, որի մեջտեղում վառվում է անմար ճրագը: Սա Աստվածածնի Ուշաթափության մատուռն է: Այստեղ էր կանգնած Սուրբ Կույսը, երբ խաչում էին Աստծո որդուն, այստեղ էլ նա լսեց Հիսուսի սիրո ու աջակցության խոսքը: Այստեղ էլ Տիրամոր սիրտը չդիմացավ և նա ուշագնաց եղավ…
Մատուռի հետևում մի աստիճան կա, որը մեզ տանում է դեպի հայկական տաճարները: Աստիճանի կողքից գտնվում է Հայկական Խորանը: Ցերեկն այստեղ գործում է մի փոքր եկեղեցական սեղան, որտեղ ուխտավորները կարող են գնել խաչեր և սրբապատկերներ, գերեզմանի մեռոն, խնկամանի յուղ, կրոնական այլ պարագաներ, իսկ արդեն երեկոյան, պատարագից առաջ, այստեղ եկեղեցական հագուստ է հագնում հայ քահանան:
Աստվածամոր Ուշաթափության մատուռի դիմաց գտնվում է Յուղաբեր կանանց Խորանը, որտեղ նրանք հրեշտակներից լսել են՝ “Նա այստեղ չէ: Նա հարություն է առել”:
Ի վերջո, մենք տեսնում ենք տաճարի ամենահին հատվածը՝ Սբ.Կոնստանտինի եկեղեցին: Այն կլորավուն տեսք ունի, ծածկված է շքեղ նկարազարդ գմբեթով և շրջապատված է հզոր սյուներով: Հնագույն եկեղեցու կենտրոնում էլ գտնվում է բոլոր քրիստոնյաների մեծագույն սրբավայրը՝ Հիսուսի սուրբ գերեզմանի մատուռը՝ էդիկուլ կամ Կուվկուլ՝ Աստծո որդու հուղարկավորության և հարության վայրը:
Հռոմեացի հարյուրապետ Գայոս Կասիացի Լոնգինը Հիսուսի դահիճ լեգեոներների հրամանատարն էր: Նրա պարտականությունների մեջ էր մտնում համոզվել, որ մահապատժի ենթարկվածը մահացել է: Ու խոցեց նա գեղարդով Հիսուսի աջ ողի տակ և համոզվեց, որ Հիսուսը մահացած է: Մահապատժի պահին Քրիստոսի արյունը ցայտեց նրա աչքերին և Կասիացին, որ մինչ այդ պահը տառապում էր կատարակտից, ապաքինվեց: Եկեղեցական ավանդույթը հաղորդում է, որ, բացի խաչի պահպանմանը ծառայելուց, Լոնգինը նաև զբաղվում էր Քրիստոսի գերեզմանի պահպանությամբ: Նա այն եզակիներից էր, որ տեսել էր Քրիստոսի հարությունը: Ապա նա և այլ զինվորականներ հրաժարվել են վկայություն տալ, թե իբր Քրիստոսի աճյունը գողացել-տարել են նրա աշակերտները: Եվ Լոնգինը սկսեց քարոզել ու տարածել հավատքն առ Քրիստոս հռոմեական բանակի զինվորների և սպաների միջև, որի համար դատապարտվեց մահապատժի գլխատման միջոցով:
Մենք տեսնում ենք երեք սրբապատկեր, կոմպոզիցիայի կենտրոնում խաչված Քրիստոսն է, և Լոնգինը խոցում է նրա մարմինը գեղարդով, կոմպոզիցիայի ձախ կողմում պատկերված է Լոնգինը հռոմեական զինվորներին քարոզելիս, իսկ կոմպոզիցիայի աջակողմյան մասում Լոնգինի մահապատժի պահն է պատկերված: Գայոս Կասիոսը ծնկաչոք է, իսկ դահիճն այդ պահին վեր է խոյացրել սուրը, որ նրան գլխատի: Եվ նույն այս սրբապատկերում տեսնում ենք մի կնոջ, ով խոնարհվել է Լոնգինի՝ արդեն հատված գլխի առաջ:
Բանն այսպես էր ըստ Ավետարանի. երբ հարյուրապետ Լոնգինին գլխատում են, նրա դահիճը գլուխը շպրտում է ճամփեզրին: Ավելի ուշ այդ տեղով անցնելիս է լինում մի երուսաղեմցի այրի կին, որ միամտաբար դեմ է առնում Լոնգինի հատված գլխին, ձեռքերի մեջ առնում այն և արտասվում է, մտածելով, որ մարդուն սպանել են և նույնիսկ չեն հուղարկավորել, այլ նետել են ճամփեզրին: Այդ պահին կնոջ տեսողությունը վերականգնվում է, և մինչ օրս ընդունված է, որ հարյուրապետ Լոնգինին ուղղված աղոթքներն օգնում են աչքերի հիվանդության դեպքում:
Մարմարյա սալիկապատ գահի ներսում, ապակու տակ մենք տեսնում ենք լուսավորված ոչ բարձր քար: Այդ քարի մոտ են Պիղատոս Պոնտացու հրամանով հռոմեացի զինվորները խարազանում Հիսուսին և գլխին դնում փշե պսակը:
Այստեղ մենք տեսնում ենք երեք սրբապատկեր: Աջ կողմում պատկերված Պիղատոս Պոնտացին Հիսուսի դատավճիռն է կայացնում և լվանում ձեռքերը: Կենտրոնական սրբապատկերում Հիսուս Քրիստոսն է նստած խարազանման քարին, որի շուրջ հռոմեական լեգեոներները ծաղրում ու ծեծում են Հիսուսին և նրա սուրբ ճակատին հագցնում փշե պսակը: Ձախ սրբապատկերում պատկերված է իր վերջին ուղին բռնած Հիսուսը:
Գրիգոր Լուսավորիչը սուրբ է, Հայաստանի քրիստոնյա լուսավորողն ու հայաստանյան եկեղեցու հիմնադիրը: Ծնվել է 238 կամ 239 թվականին, մահացել 335 թվականին: Ինչպես և այն շրջանի հայ թագավորները, նա սերում է Արշակունիների պարթևական արքայական տոհմից: Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակը, ով կաշառված էր պարսից հահից, սպանեց հայոց արքա Խոսրովին և իր կյանքով հատուցեց այդ արարքի համար: Անակի ողջ ընտանիքը ոչնչացվեց, բացի կրտսեր որդուց, որին իր քրիստոնյա դայակը հասցրեց տանել իր հայրենի Կապպադոկյան Կեսարիան, որն այժմ Թուրքիայում է: Այստեղ տղան մկրտվեց, ստացավ Գրիգոր անունը և քրիստոնեական ոգով դաստիարակվեց: Այնուհետև նա ամուսնացավ, բայց շուտով բաժանվեց, նրա կինը մտավ մենաստան, իսկ Գրիգորը գնաց Հռոմ և այնտեղ ծառայության անցավ հռոմեական արքունիքում գտնվող Տրդատին (286-342)՝ սպանված արքա Խոսրովի որդուն, ցանկանալով այդպիսով քավել իր հոր մեղքը: Հետագայում, Պարսկաստանի հանդեպ Հռոմի տարած ջախջախիչ հաղթանակից հետո, Տրդատը վերադարձավ Հայաստան և դարձավ հայոց արքա: Երբ Գրիգորը աղոթքներով բուժեց վայրի խոզի կերպարանք ստացած, խելագարված Տրդատին, երախտապարտ թագավորը կրոնափոխ եղավ և դավանեց Քրիստոսին և 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց Մեծ Հայքի պետական կրոն:
Ի սկզբանե այն մատուռը, որն այսօր նվիրված է խաչի վերադարձին, կառուցվել է Հեղինե թագուհու կողմից այն տեղում, որտեղ ժամանակին հին քարհանք կար և որտեղ Հիսուսի հետ միասին խաչվեցին երկու ավազակներ: Ըստ ավանդության, Սբ.Կոնստանդինի մորը՝ Հեղինե թագուհուն (մ.թ. 250-330 թթ.), Աստված ինքն է ուղղորդել գնալ Երուսաղեմ և գտնել երեք խաչերը: Դրանց տեղում Վեներա աստվածուհու հեթանոսական տաճարն էր կանգնած, որը Հեղինեն քանդել տվեց և նրա հիմքերի տակ գտավ խաչերը: Նա հայտնաբերեց տերունական խաչն այն հատկանիշով, որ նրա վրա խաչված մեկ այլ դատապարտյալ նույնպես հարություն առավ:
Ավանդությունը ասում է, որ միայն իսկական խաչն է հրաշքներ գործում, հիվանդների ապաքինում և հանգուցյալներին հարություն շնորհում: Եվ Հեղինե թագուհին հանդիսավոր բարձրացրեց այդ խաչը Գողգոթայի գագաթը և տեղադրեց այնտեղ: Եվ մարդկային հոսքեր էին բարձրանում այնտեղ, որ խոնարհվեն խաչին:
Խաչի վերադարձի վայրին հարգանքի տուրք մատուցելու մասին իրենց օրագրերում վկայում են առաջին պանդուխտները, որոնցից մեկն ասում է. “Գողգոթայից մինչև խաչի վերադարձի վայրը ընդամենը հիսուն քայլ է: Մենք խոնարհվեցինք նրան և համբուրեցինք այն: Տեսա ես, ձեռքումս պահեցի և համբուրեցի գրությունը, որ Տիրոջ գլխավերևում էր և որին գրված էր. “սա է հրեաների թագավորը”: Խաչի փայտը ընկուզենի է:”
Այժմ, իսկական խաչը կտորների է բաժանված և խնամքով պահվում է ոչ միայն Աստծո գերեզմանի տաճարի Ադամի մատուռում, այլև աշխարհի մի շարք քրիստոնեական եկեղեցիներում: Սբ. Հեղինեի մատուռն ունի երկու հատված՝ հնագույն որմնանկարների մնացորդներով ուղղափառը, որոնք այժմ պահպանվում են ապակու տակ և կաթոլիկը՝ իսկական խաչը վերադարձրած Սբ. Հեղինեի արձանով:
Աստծո գերեզմանի տաճարի Հանդերձների ընթերասեղանը խորհրդանշում է Հիսուսի հանդերձը հանելը հռոմեական զինվորների կողմից: Խաչելուց առաջ հռոմեական զինվորները մերկացրեցին նրան և բաժանեցին նրա զգեստները չորսը մասի: Բայց, ինչպես սուրբ գիրքն է ասում, Հիսուսի հագին բավականին լավ շապիկ կար, առանց որևէ կարի, որը զինվորները ափսոսում են պատռել և որոշում են այն խաղարկել զառ գցելով: Համարվում է, որ այդ զգեստը կարել է նրա մայրը՝ Մարիամը: Այդ պատճառով տարբեր սրբապատկերներում Մարիամին կարելի է տեսնել իլիկը ձեռքին: Այսօր այս հատվածում ծառայություն է մատուցում հայկական եկեղեցին, բայց հանդերձների բաժանման այս հատվածը սուրբ է բոլոր հավատացյալների համար:

Աստվածաշնչյան ավանդության համաձայն, լսելով Սողոմոն արքայի մեծ իմաստության մասին, Շեբայի թագուհին ուղևորվում է նրա մոտ՝ իր հետ տանելով թանկարժեք նվերներ՝ համեմունքներ, ոսկի, թանկարժեք քարեր: Նա ցանկանում էր խորամանկությամբ հանելուկներ տալ արքային՝ ստուգելու համար նրա իմաստությունը: Սողոմոն արքան և Շեբայի թագուհին հանդիպում են: Նա հիացած էր Սողոման արքայի իմաստությամբ և հարստությամբ, չնայած ինքն էլ աղքատ չէր. իր ընծաները չափվում էին 4,5 տոննա ոսկով, որոնք նա տեղ էր հասցրել 797 ուղտերի վրա: Ճանապարհը Արաբական անապատով Կարմիր ծովի ափով ու Հորդանան գետով դեպի Երուսաղեմ կազմում էր 700 կիլոմետր: Թագուհին ճանապարհորդում էր ուղտերով, և այդ ուղևորությունը պետք է տևեր վեց ամիս, այն էլ միայն մեկ ուղղությամբ: Իր երկիր նա վերադարձավ Իսրայելի արքայից ստացած նույնպես թանկարժեք նվերներով. հարավային այդ երկրի տիրուհու գեղեցկությունը հմայել էր Սողոմոնին:
Հիսուսի մահից ու հարությունից հետո նրա եղբայրը՝ Սբ.Հակոբը, դարձավ Երուսաղեմի քրիստոնյա համայնքի առաջին ղեկավարը: 2000 տարի առաջ այստեղ գտնվում էր կատակոմբային քրիստոնեական եկեղեցի: Սբ.Հակոբի տաճարում ծառայում են ուղղափառ արաբներ՝ Երուսաղեմի հնագույն բնակիչները: Կրոնական պարագաների հետ մեկտեղ, այստեղ կարելի է տեսնել և բյուզանդական ոճի հիասքանչ, աղոթված սրբապատկերներ, այդ թվում Տիրամոր հնագույն երեք պատկերներ:
Մարիամ Եգիպտացին ծնվել է 5-րդ դարի կեսերին և 12 տարեկան հասակում լքել է հայրական տունը, մեկնել Ալեքսանդրիա, որտեղ ավելի քան 17 տարի տրվել է անառակության: Մի անգամ Մարիամը, տեսնելով Երուսաղեմ մեկնող ուխտավորների, որոնք գնում էին մասնակցելու Տիրոջ խաչի կանգնեցման տոնակատարությանը, միացավ նրանց, սակայն ոչ թե բարեպաշտ մտադրություններով, այլ առավել շատերի հետ անառակության տրվելու նպատակով: Երուսաղեմում նա փորձում է մտնել Աստծո գերեզմանի տաճարը, սակայն ինչ-որ ուժ նրան հետ է պահում: Հասկանալով, թե որքան ցածր է նա ընկել, ծնկի է իջնում և տաճարի գավթում սկսում աղոթել Տիրամոր սրբապատկերին: Դրանից հետո նա կարողանում է մտնել տաճար և խոնարհվել Կենարար խաչին: Դուրս գալիս, նա կրկին երախտապարտության աղոթք է հղում առ Սուրբ Մարիամ և մի ձայն լսում. “Եթե անցնես Հորդանը, հավիտենական հանգիստ ձեռք կբերես”: Լսերով այդ հորդորը, Մարիամը հաղորդություն է ընդունում և, Հորդանն անցնելով, բնակություն է հաստատում անապատում, որտեղ անց է կացնում 47 տարի՝ բացարձակ միայնության, պահքի և ապաշխարհանքի աղոթքների մեջ: Քրիստոնեական ուսմունքը Մարիամի դեպքը դիտարկում է որպես բացարձակ ապաշխարհանքի օրինակ: Համարվում է, որ սուրբ Մարիամին ուղղված աղոթքներով հավատացյալները կարող են ձեռբազատվել անբարո կրքերից: Մեր օրերում Մարիամ Եգիպտացին համարվում է ապաշխարհող կանանց հովանավորը:
Ըստ Հովհաննեսի ավետարանի, Մարիամ Մագդաղենացին առաջինն է տեսնում Հիսուսի հարությունը. “Մարիամը կանգնած էր Հիսուսի գերեզմանի մոտ և արտասվում էր: Մի պահ նա խոնարհվեց գերեզմանին և տեսավ ճերմակ հանդերձներով երկու Հրեշտակների՝ մեկը Հիսուսի ոտքերի մոտ նստած, մյուսը՝ գլխի: Եվ ասում են նրանք՝ կ՛ին, ինչու՞ ես լալիս, ու՞մ ես փնտրում: Եվ նա ասում է՝ տարա՛ն Տիրոջն իմ, և չգիտեմ, թե ուր դրեցին: Ասելով սա, նա շրջվեց և տեսավ կանգնած Քրիստոսին, սակայն չճանաչեց նրան: Հիսուսն ասում է նրան՝ կի՛ն, ինչու՞ ես լալիս, ու՞մ ես փնտրում: Իսկ նա, կարծելով, թե այգեպանն է, ասում է՝ պարո՛ն, եթե դու նրան դուրս ես բերել, ապա ասա՛ ինձ, որտե՞ղ ես նրան դրել, և ես կվերցնեմ նրան: Հիսուսն ասում է նրան՝ Մարիա՛մ: Իսկ նա, դառնալով՝ Րաբունի՛, ինչը նշանակում է “Ուսուցիչ”: Հիսուսն ասում է նրան՝ ինձ մի՛ դիպչիր, քանզի ես դեռ չեմ համբարձվել Հորս մոտ, այլ գնա եղբայրներիս մոտ և ասա նրանց՝ համբարձվում եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, ու գնում եմ իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ:”
Արևմտյան ավանդության մեջ հարություն առած Փրկչի և Մարիամ Մագդաղենացու հանդիպման սյուժեն կոչվել է “Noli me tangere”, ինչպես որ լատիներեն հնչում է Քրիստոսի կոչն առ Մարիամ՝ “ինձ մի՛ դիպչի՛ր”:
Եվ դա տեղի է ունեցել հենց այստեղ:
Յուղաբեր կանանց ընթերասեղանը: Նվիրված է այն կանանց, որ շաբաթից հետո առաջին օրն առավոտյան եկան Աստծո գերեզմանի մոտ և անուշաբույր մեռոն բերեցին: Կանայք մտորում էին, թե ով է շպրտել գերեզմանի քարը: Իրենց գալուց առաջ, Հրեշտակի իջման հետևանքով, երկրաշարժ եղավ, որից քարն ընկավ, և դա սարսափեցրեց պահակազորին: Ըստ ավանդության, հենց այստեղ է, որ երկնքից իջած Հրեշտակը կանանց հայտնեց Քրիստոսի համբարձման մասին: