Վելա դե ջերալսեն

Our mission is to:

Mark all of the churches and cathedrals of the Orthodox, Catholic and other Christian denominations on the world map.

Offer every Christian an opportunity to visit the most sacred places by means of a virtual tour.

Help with lighting candles and placing letters of prayer in the most revered churches in the world, as well as provide a photo confirmation with the time and date of the fulfilled service.

Assist in obtaining icons, crucifixes and other items consecrated on the Stone of the Anointing, on which the Savior was laid after being removed from the cross.

Share the news of the Christian world.

Նախագծի մասին

Պատմող
Գրականության պրոֆեսոր
պրոֆեսոր Էլեուտերիո Կաստրո Էստեբան
Սալամանկայի բնիկ

Նախագիծը հղացել է իմ ընկերը, նա է նախագծի կազմակերպիչն ու ոգեշնչողը: Նա երբեք չի ձգտել ուշադրության կենտրոնում լինել և չի սիրում, երբ իրեն հաճոյախոսում են: Ես եմ պնդել, որ այս տեքստը կայքում տեղադրվի, քանի որ գտնում եմ, որ այցելուները պետք է իմանան ինչպես և ինչի համար է ստեղծվել նախագիծը:

Իր բիզնեսը զրոյից սկսելով`նա իր ընկերությունը հասցրեց այն մակարդակին, երբ հնարավոր էր օտարերկրյա գործընկերներ ձեռք բերել: Ընտրվեց Իսրայելը, քանի որ եղբոր բուժման հետ կապված ընկերս հաճախ էր այդ երկրում լինում: Էական էր նաև այն, որ գործնական ուղևորությունը կարելի կլիներ համատեղել եղբորն աջակցելու հետ: Հերթական գործուղման ժամանակ ընկերոջս  հավատացյալ ծանոթներն ու հարազատները խնդրեցին Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի Տաճարում Օծման Քարի վրա սրբագործված մոմեր և սրբապատկերներ բերել Իսրայելից: Երբեմն խնդրում էին նաև Տաճարում մոմ վառել: Այդ հնարավորությունը կար և նա կատարում էր խնդրանքները:

Ամեն անգամ նա տեսնում էր տարբեր ազգությունների, ամբողջ աշխարհից Տաճար եկող քրիստոնեության տարբեր ճյուղերի  հետևորդների, խաղաղ և երջանիկ դեմքերը: Տուն վերադառնալիս և բերած մոմերն ու սրբապատկերները հասցեատերերին փոխանցելիս նա նույնպիսի երջանիկ դեմքեր էր տեսնում:

Ինչ-որ մի պահի ընկերս հասկացավ, որ մոմ նվեր բերելով, նա հավատացյալին ոչ թե լոկ մոմ է նվիրում, այլ նաև ինչ-որ ավելի արժեքավոր և կարևոր բան՝ Երուսաղեմ այցելելու, կարևորագույն Քրիստոնեական Տաճարին և նրա սրբություններին հաղորդակցվելու հնարավորություն: Բնականաբար, եթե ցանկանում եք ձեր կողքին գտնվող հավատացյալ մարդուն ինչ-որ բանով օգնել կամ պարզապես հաճելի նվեր մատուցել, ապա ամենաարժեքավորը կլինի քրիստոնեական ավանդության հետ կապված մի մասունք: Քրիստոնյայի համար դա ավելի էական է, քան այլ արժեքներ:

Այսօր շատ է խոսվում բարեգործության մասին, և շատ բարեգործական ֆոնդեր հսկայական գումարներ են հավաքում: Իսկ ինչո՞ւ են հաճախ իրենց մտերիմներին մոռանում: Փորձը ցույց է տալիս, որ մեր մտերիմներին շատ բան պետք չէ՝ պարզապես աջակցություն: Իսկ ինչը կարող է հավատացյալի համար ավելի արժեքավոր լինել, քան իր գլխավոր երազանքի իրականացումը: Միգուցե նախ օգնենք մեր մտերիմներին, ապա նո՞ր մտածենք ֆոնդերի միջոցով գլոբալ բարեգործությունների մասին:

Այսպես էլ առաջացավ Facebook-ում համայնք ստեղծելու գաղափարը: Մեր խումբը միավորում է այն անձանց, ովքեր իրենց հավատացյալ բարեկամներին հաճելի նվեր են ցանկանում մատուցել, օգնել նրանց նամակներն ու աղոթքները Տիրոջ Գերեզմանի Տաճար փոխանցել, Օծման քարի վրա օրհնված սրբապատկերներ, խաչեր և Սուրբ հող գնել նրանց համար:

Երբ խմբի անդամների թիվն անցավ տաս հազարը և Facebook-ն այլևս չէր կարողանում գոհացնել բոլոր ցանկացողների սպասելիքները, JerusCandle.com նախագիծը ստեղծելու միտք առաջացավ: Քրիստոնեական ավանդությունների իրականացմանն օգնելու հետ մեկտեղ, այս նախագիծն իր վրա վերցրեց Տիրոջ Գերեզմանի Տաճարի մասին ստույգ փաստերի հավաքագրման  և հրապարակայնացման գործը:

Որոշվեց այդ գաղափարն իրագործել Տաճարով վիրտուալ շրջագայության ձևով, որ պարբերաբար կհամալրվեր նոր մանրամասներով, քրիստոնեական դավանանքի վեց ներկայացուցչություն տեղակայած Տաճարի կյանքի մասին պատմություններով: Քրիստոնեության ամենակարևոր սրբավայրի մասին ավելին իմանալու հնարավորությունը կարևոր է ոչ միայն հավատացյալների, այլև այլոց համար, քանի որ ժամանակակից ձեռքբերումներից լիարժեք օգտվելու համար  պետք է իմանալ, թե մարդկությունը ինչպես է դրան հասել:

Յուրաքանչյուր հավատացյալ կցանկանա իր աղոթքը թողնել Տիրոջ Գերեզմանի Տաճարում: Երազանքն իրականացնելու  համար կարելի է Երուսաղեմ գնալ: Իսկ կարելի է իրականացնել նաև JerusCandle.com նախագծի միջոցով: Այս նախագիծը տարբեր երկրների մարդկանց հնարավորություն է տալիս հաղորդակցվել սրբավայրին, դիմել Աստծուն, մոմ վառել, հարազատներին նվերներ գնել և սրբագործել Օծման քարի վրա:

Կազմակերպչական հարցերը միշտ էլ գումար են պահանջում: Աշխարհի ոչ մի երկրում փոստն անվճար չի աշխատում: Սակայն բոլոր լոգիստիկ ծախսերը սիմվոլիկ բնույթ են կրում համեմատած այն բանի հետ, թե ինչ դրական լիցք է ստանում հավատացյալ մարդն այն պահին, երբ դիպչում է ամենավիրյալին` Երուսաղեմի սուրբ մասունքին: Մենք հասկանում ենք, որ մոմ կամ այլ քրիստոնեական սրբություն առաքելու արժեքն անհամեմատ ավելի ցածր է, քան քրիստոնեության մայրաքաղաք այցելելու գինը:

Կյանքում տարբեր իրավիճակներ են լինում: Հավատացյալ մարդու համար դժվար պահին ավելի արժեքավոր բան չկա, քան իր հավատի աջակցությունը և աղոթքն առ Աստված: Նախագծում չի քննարկվում հավատի հարցը: Դրա համար կան այլ վայրեր: Եթե մարդը հավատում է, հավատն իրեն պետք է և հավատն օգնում է: Իսկ նախագիծը կարևոր չի համարում քննարկել, թե դա ինչպես է աշխատում:

Նախագիծը նրանց համար է, ովքեր հավատում են: Ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել իրենց հավատացյալ մտերիմին, քանի որ քրիստոնեական ավանդության մեջ ոչինչ ավելի բարձր չի գնահատվում, քան Տիրոջ Տապանի Տաճարում սրբագործված իրերը: