Գաղտնիության քաղաքականությունը

https://santosepulcro.co.il նախագիծը կարևորում է https://santosepulcro.co.il կայքի օգտատերերի իր նկատմամբ ցուցաբերած վստահությունը, հասկանում իր պատասխանատվությունը և ապահովում անձնական տվյալների գաղտնիությունը։ Անձնական տվյալ է համարվում ցանկացած տեղեկություն, որն ուղղակի կամ անուղղակի վերաբերվում է որոշակի կամ որոշելի ֆիզիկական անձի; իսկ անձնական տվյալների մշակում ասելով հասկանում ենք ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որ կատարվում են անձնական տվյալների հետ, ավտոմատացման միջոցների օգնությամբ կամ առանց դրանց, այդ թվում տվյալների հավաքում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում  (թարմացում, փոփոխում), քաղվածքների կատարում, կիրառում, փոխանցում (ազատ տարածում, ներկայացում), անանձնականացում, արգելափակում, ջնջում, անձնական տվյալների ոչնչացում։

Հավաքագրվող տեղեկություններ

Որևիցե ապրանք,  անհատական կամ ընդհանուր մոմավառություն, ինչպես նաև խնդրանքներով Աստծուն դիմող նամակ պատվիրելիս կայքի օգտատերը հետրյալ տեղեկություններն է տրամադրում․

  • ԱՀԱ (պարտադիր)
  • Էլեկտրոնային փոստի հասցե (պարտադիր)
  • Կոնտակտային հեռախոսահամար
  • Բնակության վայրը (երկիրը, քաղաքը, հասցեն)

https://santosepulcro.co.il նախագիծն իր այցելուների մասին IP հասցեների վիճակագրություն է հավաքում։ Այդ տեղեկություններն օգտագործվում են տեխնիկական խնդիրների բացահայտման և լուծման, ֆինանսական գործառությունների օրինականության հսկման  համար։ Ցանկացած այլ անձնական տվյալ, վերոհիշյալներից բացի (գնում և պատվեր, օգտագործվող բրաուզերներ և օպերացիոն համակարգեր և այլ), պետք է պահպանվի և ենթակա չի հրապարակման։

https://santosepulcro.co.il նախագիծն օգտատիրոջից ստացված տեղեկություններն օգտագործում է հետևյալ նպատակներով․

  • տվյալ կայքի  մատուցած ծառայությունների կամ ապրանքների պատվերի ձևակերպման համար;
  • հետադարձ կապի, այդ թվում կատարված աշխատանքի մասին ֆոտոհաշվետվություն ներկայացնելու համար;
  • օգտատիրոջ պատվիրած ապրանքի առաքման համար;
  • վճարումների մշակման և ստացման համար;
  • կայքի օգտատիրոջը կայքից օգտվելիս կամ պատվերներ կատարելիս առաջացող խնդիրները լուծել օգնելու համար։

Ստացված տեղեկությունների մշակման եղանակները

Օգտատիրոջ անձնական տվայլերի մշակումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման, ցանկացած օրինական եղանակով, այդ թվում և անձնական տվյալների` տեղեկատվական համակարգերում ավտոմատացման միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց։ Պատվեր կատարող օգտատերը համաձայնվում է, որ https://santosepulcro.co.il նախագիծն իրավունք ունի այդ տվյալները փոխանցել երրորդ կողմին, մասնավորապես առաքիչ և փոստային կազմակերպություններին, էլեկտրոնային կապի օպերատորներին, բացառապես օգտատիրոջ պատվերը https://santosepulcro.co.il կայքում գրանցելու, կատարելու և առաքելու նպատակով։ https://santosepulcro.co.il նախագիծը բոլոր կազմակերպչական և տեխնիկական պաշտպանիչ միջոցները կիրառում է օգտատիրոջ անձնական տվյալները պատահական կամ  անօրինական կերպով տարածվելուց, ոչնչացվելուց, արգելափակվելուց, պատճենելուց, և այլ հակաօրինական գործողություններից զերծ պահելու համար։

Ապրանքի վերադարձման քաղաքականությունը

Ցանկացած ապրանք կամ ծառայություն պատվիրած օգտատեր համաձայնվում է, որ https://santosepulcro.co.il նախագծի տրամադրած ապրանքները փոխանակման կամ վերադարձման ենթակա չեն։ https://santosepulcro.co.il նախագիծն, իր հերթին, երաշխավորում է, որ յուրաքանչյուր պատվեր խնամքով է հավաքվում, յուրաքանչյուր ապրանք մանրամասն զննվում է` բացահայտ և թաքնված արատները հայտնաբերվելու համար։

Մեր կոնտակտային տվյալները

https://santosepulcro.co.il նախագիծը միշտ պատրաստ է աջակցել https://santosepulcro.co.il կայքում առաջարկվող ծառայությունների հետ կապված ցանկացած խնդիրների առաջացման դեպքում։

7565339, Rishon Lezion, Palatine Naftali 1

էլեկտրոնային փոստ․ coordinator@santosepulcro.co.il