վիրտուալ շրջագայություն Կնքահայրը վիրտուալ շրջագայություն Կնքահայրը Via Dolorosa- ն գտնվում է Երուսաղեմի հին մասում: Հենց այս քարերի վրա քայլեց Հիսուսը ՝ իր խաչը տանելով Գողգոթա:
Երթի սկզբի համայնապատկերը Բարի գալուստ քրիստոնեության համար ամենանշանակալի վայրերից մեկով, Վիա Դոլորոզայով, կատարվող վիրտուալ ուղևորություն։ Այսպես կոչված Վշտի Ճանապար խաչերթը մի ուղի է, որով Փրկիչն անցել է իր դատապարտման վայրից մինչև Գողգոթայի վրա խաչվելու վայրը։ Նրա վերջին ուղու ընթացքում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց պատճառով այդ վշտալի երթը ժամանակ առ ժամանակ կանգ է առել։ Այսօր սրբադասվել է այդ ուղու 14 կանգառ, որոնք նշված են եկեղեցիներով կամ մատուռներով։ Իննը կանգառ հիշատակված է Ավետարաններում, մյուսները հիշատակվում են քրիստոնեական ավանդույթներին համապատասխանող ավանդություններում։ Վշտի խաչերթի ավանդույթի էությունն ու հոգևոր արժեքը կայանում է հավատացյալներին այդ ճանապարհին մեր Տիրոջ կրած չարչարանքների գոնե մի փոքր մասին հաղորդակից դարձնելու մեջ։ Ամբողջ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ կցանկանային այցելել այս վայրը։ Հիսուսի դատավարության վայրը Մենք գտնվում ենք խաչերթի առաջին կանգառում՝ Հիսուսի դատապարտման վայրում։Մի ժամանակ այստեղ էր գտնվում Հրեաստանում հռոմեական կուսակալի բնակավայրը։ Այսօր այստեղ գործող մուսուլմանական Ալ-Օմարիյա դպրոցն է։ Հենց այստեղ է կուսակալ Պոնտացի Պիղատոսը հարցրել ամբոխին․ «Ի՞նչ հանցանք է գործել այս մարդը»։ Ամբոխը գոռում է․ «Թող նա խաչվի»։ Այդ ժամ կուսակալն ազատ է արձակում հանցագործ Վարավային և մահվան դատապարտում Քրիստոսին։ Այստեղ է գտնվում Դատապարտման մատուռը, որի հատակը պահպանվել է դեռևս այն ժամանակներից։ Վիա Դոլորոզա փողոցի Էսսե Հոմո՝ «Սա մարդ է», կամարը հայտնի է նրանով, որ այստեղ է կուսակալ Պիղատոսը դուրս բերել Հիսուսին և, դիմելով քահանայապետներին, ասել․ «Սա մարդ է»։ Այս բառերով կուսակալն ուզում էր ասել, որ մարդու Որդին ոչ մի մեղք չունի և կարեկցանքի է արժանի։ Այդ մասին խոսվում է Հովհաննեսի Ավետարանի 19-րդ գլխում։ Հիսուսը վերցնում է խաչն իր Խաչերթի երկրորդ կանգառը Հիսուսի խաչը վերցնելու վայրն է։ Այսօր այստեղ ֆրանցիսկյան մեծ եկեղեցի է կանգնած, որի ներքին բակում ենք մենք այժմ գտնվում։ Այս վայրում են հռոմեացի զինվորները փշե պսակը դրել Հիսուսի գլխին։ Նրան արքայական հագուստ խորհրդանշող բոսոր զինվորական թիկնոց հագցնելով, ծաղրել են ծնկի գալով և ասելով․ «Ուրախացիր, Հրեաստանի արքա»։ Զինվորները թքում էին նրա վրա, գլխին փայտով հարվածում։ Այս դրվագը հիշատակվում է Մատթեոսի Ավետարանի 27-րդ գլխում։ Խարազանման Եկեղեցին Հռոմի օրենքների համաձայն, խաչելուց առաջ հանցագործներին պետք է խարազանեին։ Մի քանի դահիճներ հարվածում էին մի անգամից մի քանի կողմերից։ Նրանց մտրակները սուր կապարե կամ ոսկրե գնդիկներ պարունակող փոկեր էին, որոնք անասելի տանջանքներ էին պատճառում Նրան։ Այս պատճառով այժմ այս վայրում կանգնած եկեղեցին կոչվում է Խարազանման Եկեղեցի։ Դատապարտման Մատուռը խաչերթի երկրորդ կանգառի ֆրանցիսկյան եկեղեցու մի մասն է։ Այդպես է կոչվում այն պատճառով, որ խաչվելու դատապարտվածները պարտավոր էին իրենց խաչն իրենք կրել։ Քրիստոսի ուսերին բեռնել են խաչը և քշել դեպի Գողգոթա՝ մահապատժի վայրը։ Գիտնականները հաստատել են, որ այն խաչերը, որոնց վրա հռոմեացիները խաչում էին մարդկանց, 70 կիլոգրամ էին կշռում։ Այն ժամանակներում Գողգոթան Երուսաղեմի արևմտյան դարպասներից դուրս էր գտնվում։ Այդ դարպասները կոչվում էին Դատական դարպասներ։ Հիսուսն առաջին անգամ ընկնում է խաչի ծանրության տակ Վիա Դոլորոզա և Գայ փողոցների հատման վայրում խաչերթի երկու կանգառ կա՝ երրորդը, որտեղ Քրիստոսն առաջին անգամ ընկնում է խաչի ծանրության տակ, և չորրորդը, երբ Հիսուսը հանդիպում է իր մորը, Սուրբ Մարիամին։ Հայկական մատուռը և Աստվածամոր Չարչարանքների Հայկական Կաթոլիկ ՏաՃարը նվիրված են այս իրադարձություններին։ Հրավիրում ենք ձեզ այցելել այս վայրերը մեր վիրտուալ ճամբորդության ընթացքում։ Մենք խաչերթի երրորդ կանգառում ենք, որտեղ Հիսուս առաջին անգամ ընկավ իր խաչի ծանրության տակ։ Նա քայլել է քարքարոտ ճանապարհով, տանջվելով խաչի ծանրությունից և կտտանքներից։ Եսայի մարգարեի գրքում ասվում է․ «Նրան կտտանքների էին ենթարկում, սակայն Նա ինքնակամ էր տանջվում և չէր բաց անում շուրթերը; գառան պես զոհաբերության էր քշվում, և ինչպես գառն է համր իրեն խուզողի առաջ, այնպես էլ Նա չէր բաց անում Իր շուրթերը»։ Այդ իրադարձությանն է նվիրված Հայկական Մատուռը, որը կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լեհ զինվորների գումարներով։ Հիսուս հանդիպում է իր մորը Աստվածամոր Չարչարանքների Հայկական Կաթոլիկ ՏաՃարը նվիրված է Խաչերթի չորրորդ կանգառին՝ Հիսուսի և Նրա մոր հանդիպմանը։ Սուրբ Մարիամը, Փրկիչի մայրը, Նրան վերջին երկրային ճանապարհին ուղեկցողների մեջ էր։ Չնայած Ավեետարաններում այդ մասին չի խոսվում, սակայն համարվում է, որ այս տեղում է Մարիամը ճեղքել հռոմեացի զինվորների շարքերը և որդուն ընդառաջ գնացել։ Մենք գտնվում ենք կրիպտայում, ստորգետնյա տարածքում։ Այստեղ է գտնվում Աստվածամոր Չարչարանքների Հայկական Կաթոլիկ ՏաՃարի գլխավոր սրբությունը։ Շինարարական աշխատանքների ընթացքում հենց այստեղ են բյուզանդական խճանկարներ հայտնաբերվել, որոնց վրա պահպանվել են Աստվածամոր սանդալների հետքերը։ Սիմոն Կյուրենացու հետ Քրիստոսի հանդիպման վայրը Հինգերորդ կանգառը կապված է Սիմոն անունով անձի հետ, որը ծագումով լիբանանյան Կյուրենակի քաղաքից էր։ Նա պատահաբար էր երթի ժամանակ հայտնվել ամբոխի մեջ։ Խաչի ծանրության տակ մահապարտ Քրիստոսի չափազանց դանդաղ ընթացքից զայրացած, լեգիոներները ստիպել են Սիմոնին իր վրա վերցնել այդ ծանրությունը։ Այս տեղում Վիա Դոլորոզան սկսում է սարին ի վեր բարձրանալ դեպի Գողգոթա։ Այստեղ ֆրանցիսկյան մատուռ է կանգնած, իսկ աջակողմյան պատի վրա փոսորակով մի քար կա։ Դա Հիսուսի ձեռքն է դրոշմվել, երբ նա, խաչից ազատվելով, հենվել է պատին։ Այն վայրը, որտեղ Սուրբ Վերոնիկան Քրիստոսի երեսը սրբել է իր մետաքսյա գլխածածկոցով Խաչերթի վեցերորդ կանգառը նվիրված է Վերոնիկա անվամբ կնոջ հետ Քրիստոսի հանդիպմանը։ Բազմաթիվ մարդիկ էին մեր Տիրոջն ուղեկցում Նրա վերջին ուղու ընթացքում։ Վերոնիկա անունով կինը ընդառաջ է գնացել Նրան և Նրա երեսը սրբել սառը ջրով թրջված ծածկոցով։ Ավելի ուշ այդ կինը սրբադասվել է, իսկ մեր Տիրոջ պատկերով գլխածածկոցն այսօր պահվում է Հռոմում՝ Սուրբ Պետրոսի Տաճարում։ Հիսուսի երկրորդ անգամ ընկնելու վայրը Յոթերորդ կանգառը Քրիստոսի երկրորդ անգամ վայր ընկնելու տեղանքն է։ Այս տեղում Դատական դարպասներն էին կանգնած։ Այստեղ դատապարտյալին վերջին անգամ էին կարդում դատավճիռը, որից հետո այն այլևս բողոքարկման ենթակա չէր։ Մինչև Դատական դարպասներին հասնելը յուրաքանչյուր դատապարտյալ դատավճռի վերանայման հնարավորություն ուներ, սակայն դարպասներն անցնելուց հետո համարվում էր, որ նա հաստատում է իր մեղավորությունը։ Դարպասներն անցնելիս Քրիստոսը սայթաքում և վայր է ընկնում։ Մենք գտնվում ենք գերմանական լյութերական Հիսուս Փրկիչի եկեղեցու ներսում, որը նվիրված է խաչերթի յոթերորդ կանգառին։ Այս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին, 11-րդ դարով թվագրվող Սուրբ Մարիամ Լատինացու տաճարի տեղում։ Ռոմանական ոճով կառուցված եկեղեցին օծվել է 1898 թվականին։ Արարողությանը ներկա է գտնվել Վիլհելմ II կայզերը։ Աստվածավախ կանանց հետ Քրիստոսի հանդիպման վայրը Ութերորդ կանգառ - այստեղ Քրիստոսը դիմել է աստվածավախ կանանց։ Եվ Նրա ետևից մարդկանց և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք լաց էին լինում և ողբում Նրա համար։ Հիսուսը, հաղթահարելով ցավը, դիմեց նրանց․ «Երուսաղեմի դուստրեր, լաց մի եղեք Ինձ համար, այլ լաց եղեք ձեր և ձեր երեխաների համար, քանզի գալիս են օրերը, երբ կասվի՝ երանելի են անպտուղները, չծնած արգանդները, չկերակրած ստինքները!» Այս խոսքերը համարվում են մարգարեություն՝ 40 տարի անց Երուսաղեմի կործանման մասին։ Խաչերթի ութերորդ կանգառը նշված է հունական ուղղափառ Սուրբ Խարլամպի եկեղեցու պատի մեջ զետեղված կլոր քարով։ Ամենայն հավանականությամբ դա այն սյան մի կտորն է, որի վրա խաչ էր պատկերված և հունարեն գրված էր «Հիսուս Քրիստոսը հաղթող է»։ 9 Քրիստոսի երրորդ անգամ վայր ընկնելու տարածքը 9 կանգառը և Քրիստոսի երրորդ անգամ վայր ընկնելը։ Այս վայրում Փրկիչը վայր ընկավ և նրա առջև բացվեց Գողգոթայի տեսարանը, այնտեղ, ուր նա պիտի տանջամահ լիներ խաչվելով։ Այս վայրը ղպտի վանքի մոտ կանգնեցված սյունն է նշում։ Տիրոջ Գերեզմանի Տաճարի բակը Խաչերթի տասներորդ կանգառը գտնվում է Տիրոջ Գերեզմանի Տաճարի մուտքի մոտ, որտեղ գտնվում է Քողազերծման մատուռը։ Այս վայրում են խաչելուց առաջ Հիսուսի վրայից պոկել հագուստները։ Մատթեոսի Ավետարանն ասում է․ «Եվ, գալով այս տեղը, որ կոչվում է Գողգոթա,Նրան լեղու հետ խառնած քացախ տվեցին խմելու․ և համտեսելով, Նա չուզեց խմել։ Իսկ Նրան խաչողները, վիճակ գցելով, Նրա հագուստներն էին իրար մեջ բաժանում, և նստելով այնտեղ, հսկում էին Նրան այնտեղ»։ Գողգոթան և «Մեխերի» մատուռը Գողգոթա Օծման Քարը Տիրոջ գերեզմանը Մենք գտնվում ենք Տիրոջ Գերեզմանի մոտ։ Այստեղ են ավարտվել Նրա խաչերթը և երկրային կյանքը։ Ահա թե ինչպես է դա նկարագրված Մատթեոսի Ավետարանում․ Եվ վերցնելով մարմինը, Հովսեփն այն մաքուր կտավով պատանեց, և դրեց իր նոր գերեզմանի մեջ, որ ժայռի մեջ էր փորել, և գերեզմանի դուռը մեծ քարով փակելով, հեռացավ։ Քահանայապետերը պահակներ կարգեցին և զմռսեցին Գերեզմանի մուտքը։ Շաբաթվա առաջին օրվա արևածագին Մարիամ Մագթաղինացին և այլ կանայք եկան Գերեզման, բայց այն դատարկ գտան։ Տիրոջ հրեշտակը նստած էր մինչ այդ գերեզմանի մուտքը փակող քարի վրա։ Նա դիմեց եկողներին՝ մի վախեցեք, քանզի գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չի, քանի որ հարություն է առել, ինչպես խոստացել էր։

վիրտուալ շրջագայություն Կնքահայրը

Ստեղծման ամսաթիվը

12.10.2016

Տուրի նկարագրություն

Via Dolorosa- ն գտնվում է Երուսաղեմի հին մասում: Հենց այս քարերի վրա քայլեց Հիսուսը ՝ իր խաչը տանելով Գողգոթա:

Վիրտուալ շրջագայության մասին

Երթի սկզբի համայնապատկերը

Բարի գալուստ քրիստոնեության համար ամենանշանակալի վայրերից մեկով, Վիա Դոլորոզայով, կատարվող վիրտուալ ուղևորություն։ Այսպես կոչված Վշտի Ճանապար խաչերթը մի ուղի է, որով Փրկիչն անցել է իր դատապարտման վայրից մինչև Գողգոթայի վրա խաչվելու վայրը։ Նրա վերջին ուղու ընթացքում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց պատճառով այդ վշտալի երթը ժամանակ առ ժամանակ կանգ է առել։ Այսօր սրբադասվել է այդ ուղու 14 կանգառ, որոնք նշված են եկեղեցիներով կամ մատուռներով։ Իննը կանգառ հիշատակված է Ավետարաններում, մյուսները հիշատակվում են քրիստոնեական ավանդույթներին համապատասխանող ավանդություններում։ Վշտի խաչերթի ավանդույթի էությունն ու հոգևոր արժեքը կայանում է հավատացյալներին այդ ճանապարհին մեր Տիրոջ կրած չարչարանքների գոնե մի փոքր մասին հաղորդակից դարձնելու մեջ։ Ամբողջ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ կցանկանային այցելել այս վայրը։

Հիսուսի դատավարության վայրը

Մենք գտնվում ենք խաչերթի առաջին կանգառում՝ Հիսուսի դատապարտման վայրում։Մի ժամանակ այստեղ էր գտնվում Հրեաստանում հռոմեական կուսակալի բնակավայրը։ Այսօր այստեղ գործող մուսուլմանական Ալ-Օմարիյա դպրոցն է։ Հենց այստեղ է կուսակալ Պոնտացի Պիղատոսը հարցրել ամբոխին․ «Ի՞նչ հանցանք է գործել այս մարդը»։ Ամբոխը գոռում է․ «Թող նա խաչվի»։ Այդ ժամ կուսակալն ազատ է արձակում հանցագործ Վարավային և մահվան դատապարտում Քրիստոսին։ Այստեղ է գտնվում Դատապարտման մատուռը, որի հատակը պահպանվել է դեռևս այն ժամանակներից։ Վիա Դոլորոզա փողոցի Էսսե Հոմո՝ «Սա մարդ է», կամարը հայտնի է նրանով, որ այստեղ է կուսակալ Պիղատոսը դուրս բերել Հիսուսին և, դիմելով քահանայապետներին, ասել․ «Սա մարդ է»։ Այս բառերով կուսակալն ուզում էր ասել, որ մարդու Որդին ոչ մի մեղք չունի և կարեկցանքի է արժանի։ Այդ մասին խոսվում է Հովհաննեսի Ավետարանի 19-րդ գլխում։

Հիսուսը վերցնում է խաչն իր

Խաչերթի երկրորդ կանգառը Հիսուսի խաչը վերցնելու վայրն է։ Այսօր այստեղ ֆրանցիսկյան մեծ եկեղեցի է կանգնած, որի ներքին բակում ենք մենք այժմ գտնվում։ Այս վայրում են հռոմեացի զինվորները փշե պսակը դրել Հիսուսի գլխին։ Նրան արքայական հագուստ խորհրդանշող բոսոր զինվորական թիկնոց հագցնելով, ծաղրել են ծնկի գալով և ասելով․ «Ուրախացիր, Հրեաստանի արքա»։ Զինվորները թքում էին նրա վրա, գլխին փայտով հարվածում։ Այս դրվագը հիշատակվում է Մատթեոսի Ավետարանի 27-րդ գլխում։ Խարազանման Եկեղեցին Հռոմի օրենքների համաձայն, խաչելուց առաջ հանցագործներին պետք է խարազանեին։ Մի քանի դահիճներ հարվածում էին մի անգամից մի քանի կողմերից։ Նրանց մտրակները սուր կապարե կամ ոսկրե գնդիկներ պարունակող փոկեր էին, որոնք անասելի տանջանքներ էին պատճառում Նրան։ Այս պատճառով այժմ այս վայրում կանգնած եկեղեցին կոչվում է Խարազանման Եկեղեցի։ Դատապարտման Մատուռը խաչերթի երկրորդ կանգառի ֆրանցիսկյան եկեղեցու մի մասն է։ Այդպես է կոչվում այն պատճառով, որ խաչվելու դատապարտվածները պարտավոր էին իրենց խաչն իրենք կրել։ Քրիստոսի ուսերին բեռնել են խաչը և քշել դեպի Գողգոթա՝ մահապատժի վայրը։ Գիտնականները հաստատել են, որ այն խաչերը, որոնց վրա հռոմեացիները խաչում էին մարդկանց, 70 կիլոգրամ էին կշռում։ Այն ժամանակներում Գողգոթան Երուսաղեմի արևմտյան դարպասներից դուրս էր գտնվում։ Այդ դարպասները կոչվում էին Դատական դարպասներ։

Հիսուսն առաջին անգամ ընկնում է խաչի ծանրության տակ

Վիա Դոլորոզա և Գայ փողոցների հատման վայրում խաչերթի երկու կանգառ կա՝ երրորդը, որտեղ Քրիստոսն առաջին անգամ ընկնում է խաչի ծանրության տակ, և չորրորդը, երբ Հիսուսը հանդիպում է իր մորը, Սուրբ Մարիամին։ Հայկական մատուռը և Աստվածամոր Չարչարանքների Հայկական Կաթոլիկ ՏաՃարը նվիրված են այս իրադարձություններին։ Հրավիրում ենք ձեզ այցելել այս վայրերը մեր վիրտուալ ճամբորդության ընթացքում։ Մենք խաչերթի երրորդ կանգառում ենք, որտեղ Հիսուս առաջին անգամ ընկավ իր խաչի ծանրության տակ։ Նա քայլել է քարքարոտ ճանապարհով, տանջվելով խաչի ծանրությունից և կտտանքներից։ Եսայի մարգարեի գրքում ասվում է․ «Նրան կտտանքների էին ենթարկում, սակայն Նա ինքնակամ էր տանջվում և չէր բաց անում շուրթերը; գառան պես զոհաբերության էր քշվում, և ինչպես գառն է համր իրեն խուզողի առաջ, այնպես էլ Նա չէր բաց անում Իր շուրթերը»։ Այդ իրադարձությանն է նվիրված Հայկական Մատուռը, որը կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լեհ զինվորների գումարներով։

Հիսուս հանդիպում է իր մորը

Աստվածամոր Չարչարանքների Հայկական Կաթոլիկ ՏաՃարը նվիրված է Խաչերթի չորրորդ կանգառին՝ Հիսուսի և Նրա մոր հանդիպմանը։ Սուրբ Մարիամը, Փրկիչի մայրը, Նրան վերջին երկրային ճանապարհին ուղեկցողների մեջ էր։ Չնայած Ավեետարաններում այդ մասին չի խոսվում, սակայն համարվում է, որ այս տեղում է Մարիամը ճեղքել հռոմեացի զինվորների շարքերը և որդուն ընդառաջ գնացել։ Մենք գտնվում ենք կրիպտայում, ստորգետնյա տարածքում։ Այստեղ է գտնվում Աստվածամոր Չարչարանքների Հայկական Կաթոլիկ ՏաՃարի գլխավոր սրբությունը։ Շինարարական աշխատանքների ընթացքում հենց այստեղ են բյուզանդական խճանկարներ հայտնաբերվել, որոնց վրա պահպանվել են Աստվածամոր սանդալների հետքերը։

Սիմոն Կյուրենացու հետ Քրիստոսի հանդիպման վայրը

Հինգերորդ կանգառը կապված է Սիմոն անունով անձի հետ, որը ծագումով լիբանանյան Կյուրենակի քաղաքից էր։ Նա պատահաբար էր երթի ժամանակ հայտնվել ամբոխի մեջ։ Խաչի ծանրության տակ մահապարտ Քրիստոսի չափազանց դանդաղ ընթացքից զայրացած, լեգիոներները ստիպել են Սիմոնին իր վրա վերցնել այդ ծանրությունը։ Այս տեղում Վիա Դոլորոզան սկսում է սարին ի վեր բարձրանալ դեպի Գողգոթա։ Այստեղ ֆրանցիսկյան մատուռ է կանգնած, իսկ աջակողմյան պատի վրա փոսորակով մի քար կա։ Դա Հիսուսի ձեռքն է դրոշմվել, երբ նա, խաչից ազատվելով, հենվել է պատին։

Այն վայրը, որտեղ Սուրբ Վերոնիկան Քրիստոսի երեսը սրբել է իր մետաքսյա գլխածածկոցով

Խաչերթի վեցերորդ կանգառը նվիրված է Վերոնիկա անվամբ կնոջ հետ Քրիստոսի հանդիպմանը։ Բազմաթիվ մարդիկ էին մեր Տիրոջն ուղեկցում Նրա վերջին ուղու ընթացքում։ Վերոնիկա անունով կինը ընդառաջ է գնացել Նրան և Նրա երեսը սրբել սառը ջրով թրջված ծածկոցով։ Ավելի ուշ այդ կինը սրբադասվել է, իսկ մեր Տիրոջ պատկերով գլխածածկոցն այսօր պահվում է Հռոմում՝ Սուրբ Պետրոսի Տաճարում։

Հիսուսի երկրորդ անգամ ընկնելու վայրը

Յոթերորդ կանգառը Քրիստոսի երկրորդ անգամ վայր ընկնելու տեղանքն է։ Այս տեղում Դատական դարպասներն էին կանգնած։ Այստեղ դատապարտյալին վերջին անգամ էին կարդում դատավճիռը, որից հետո այն այլևս բողոքարկման ենթակա չէր։ Մինչև Դատական դարպասներին հասնելը յուրաքանչյուր դատապարտյալ դատավճռի վերանայման հնարավորություն ուներ, սակայն դարպասներն անցնելուց հետո համարվում էր, որ նա հաստատում է իր մեղավորությունը։ Դարպասներն անցնելիս Քրիստոսը սայթաքում և վայր է ընկնում։ Մենք գտնվում ենք գերմանական լյութերական Հիսուս Փրկիչի եկեղեցու ներսում, որը նվիրված է խաչերթի յոթերորդ կանգառին։ Այս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին, 11-րդ դարով թվագրվող Սուրբ Մարիամ Լատինացու տաճարի տեղում։ Ռոմանական ոճով կառուցված եկեղեցին օծվել է 1898 թվականին։ Արարողությանը ներկա է գտնվել Վիլհելմ II կայզերը։

Աստվածավախ կանանց հետ Քրիստոսի հանդիպման վայրը

Ութերորդ կանգառ - այստեղ Քրիստոսը դիմել է աստվածավախ կանանց։ Եվ Նրա ետևից մարդկանց և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք լաց էին լինում և ողբում Նրա համար։ Հիսուսը, հաղթահարելով ցավը, դիմեց նրանց․ «Երուսաղեմի դուստրեր, լաց մի եղեք Ինձ համար, այլ լաց եղեք ձեր և ձեր երեխաների համար, քանզի գալիս են օրերը, երբ կասվի՝ երանելի են անպտուղները, չծնած արգանդները, չկերակրած ստինքները!» Այս խոսքերը համարվում են մարգարեություն՝ 40 տարի անց Երուսաղեմի կործանման մասին։ Խաչերթի ութերորդ կանգառը նշված է հունական ուղղափառ Սուրբ Խարլամպի եկեղեցու պատի մեջ զետեղված կլոր քարով։ Ամենայն հավանականությամբ դա այն սյան մի կտորն է, որի վրա խաչ էր պատկերված և հունարեն գրված էր «Հիսուս Քրիստոսը հաղթող է»։

9 Քրիստոսի երրորդ անգամ վայր ընկնելու տարածքը

9 կանգառը և Քրիստոսի երրորդ անգամ վայր ընկնելը։ Այս վայրում Փրկիչը վայր ընկավ և նրա առջև բացվեց Գողգոթայի տեսարանը, այնտեղ, ուր նա պիտի տանջամահ լիներ խաչվելով։ Այս վայրը ղպտի վանքի մոտ կանգնեցված սյունն է նշում։

Տիրոջ Գերեզմանի Տաճարի բակը

Խաչերթի տասներորդ կանգառը գտնվում է Տիրոջ Գերեզմանի Տաճարի մուտքի մոտ, որտեղ գտնվում է Քողազերծման մատուռը։ Այս վայրում են խաչելուց առաջ Հիսուսի վրայից պոկել հագուստները։ Մատթեոսի Ավետարանն ասում է․ «Եվ, գալով այս տեղը, որ կոչվում է Գողգոթա,Նրան լեղու հետ խառնած քացախ տվեցին խմելու․ և համտեսելով, Նա չուզեց խմել։ Իսկ Նրան խաչողները, վիճակ գցելով, Նրա հագուստներն էին իրար մեջ բաժանում, և նստելով այնտեղ, հսկում էին Նրան այնտեղ»։

Գողգոթան և «Մեխերի» մատուռը


Գողգոթա


Օծման Քարը


Տիրոջ գերեզմանը

Մենք գտնվում ենք Տիրոջ Գերեզմանի մոտ։ Այստեղ են ավարտվել Նրա խաչերթը և երկրային կյանքը։ Ահա թե ինչպես է դա նկարագրված Մատթեոսի Ավետարանում․ Եվ վերցնելով մարմինը, Հովսեփն այն մաքուր կտավով պատանեց, և դրեց իր նոր գերեզմանի մեջ, որ ժայռի մեջ էր փորել, և գերեզմանի դուռը մեծ քարով փակելով, հեռացավ։ Քահանայապետերը պահակներ կարգեցին և զմռսեցին Գերեզմանի մուտքը։ Շաբաթվա առաջին օրվա արևածագին Մարիամ Մագթաղինացին և այլ կանայք եկան Գերեզման, բայց այն դատարկ գտան։ Տիրոջ հրեշտակը նստած էր մինչ այդ գերեզմանի մուտքը փակող քարի վրա։ Նա դիմեց եկողներին՝ մի վախեցեք, քանզի գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չի, քանի որ հարություն է առել, ինչպես խոստացել էր։