Գիրք ծննդոց, Գլուխ ԽԱ

Գիրք ծննդոց, Գլուխ ԽԱ

12Այնտեղ մեզ հետ էր դահճապետի ծառայ եբրայեցի մի պատանի։ Պատմեցինք նրան,

13եւ նա մեկնեց մեզ մեր երազները՝ տալով իւրաքանչիւրիս իր երազի մեկնութիւնը։ Եւ եղաւ, որ ինչպէս մեկնել էր մեզ, այնպէս էլ կատարուեց. ես եկայ հասայ իմ պաշտօնին, իսկ նրան կախեցին ծառից»։

14Փարաւոնը մարդ ուղարկեց ու կանչել տուեց Յովսէփին։ Հանեցին նրան բանտից, երեսն ածիլեցին, փոխեցին նրա պատմուճանը, եւ նա ներկայացաւ փարաւոնին։

Գլուխ 295

15Փարաւոնն ասաց Յովսէփին. «Երազ եմ տեսել, եւ չկայ մէկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին։ Ասում են, որ եթէ երազները պատմեն քեզ, դու կը մեկնես դրանք»։

295 12Այնտեղ մեզ հետ էր դահճապետի ծառայ եբրայեցի մի պատանի։ Պատմեցինք նրան,13եւ նա մեկնեց մեզ մեր երազները՝ տալով իւրաքանչիւրիս իր երազի մեկնութիւնը։ Եւ եղաւ, որ ինչպէս մեկնել էր մեզ, այնպէս էլ կատարուեց. ես եկայ հասայ իմ պաշտօնին, իսկ նրան կախեցին ծառից»։14Փարաւոնը մարդ ուղարկեց ու կանչել տուեց Յովսէփին։ Հանեցին նրան բանտից, երեսն ածիլեցին, փոխեցին նրա պատմուճանը, եւ նա ներկայացաւ փարաւոնին։15Փարաւոնն ասաց Յովսէփին. «Երազ եմ տեսել, եւ չկայ մէկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին։ Ասում են, որ եթէ երազները պատմեն քեզ, դու կը մեկնես դրանք»։