Իրավական տեղեկատվություն
JerusCandle.com նախագիծը աջակցվում և իրականացվում է երկու պաշտոնապես գրանցված ընկերությունների կողմից, որոնք ապահովում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ներկայություն.
Այս ընկերությունները ապահովում են santosepulcro.co.il հարթակի թափանցիկությունը, իրավական վստահելիությունը և օպերացիոն արդյունավետությունը: Նրանց համագործակցության շնորհիվ նախագիծը շարունակում է զարգանալ՝ պահպանելով իր խոր կապը Սուրբ Երկրի հոգևոր և մշակութային ժառանգության հետ:
Նախագիծը հղացել է իմ ընկերը, նա է նախագծի կազմակերպիչն ու ոգեշնչողը: Նա երբեք չի ձգտել ուշադրության կենտրոնում լինել և չի սիրում, երբ իրեն հաճոյախոսում են: Ես եմ պնդել, որ այս տեքստը կայքում տեղադրվի, քանի որ գտնում եմ, որ այցելուները պետք է իմանան ինչպես և ինչի համար է ստեղծվել նախագիծը:
Իր բիզնեսը զրոյից սկսելով`նա իր ընկերությունը հասցրեց այն մակարդակին, երբ հնարավոր էր օտարերկրյա գործընկերներ ձեռք բերել: Ընտրվեց Իսրայելը, քանի որ եղբոր բուժման հետ կապված ընկերս հաճախ էր այդ երկրում լինում: Էական էր նաև այն, որ գործնական ուղևորությունը կարելի կլիներ համատեղել եղբորն աջակցելու հետ: Հերթական գործուղման ժամանակ ընկերոջս հավատացյալ ծանոթներն ու հարազատները խնդրեցին Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի Տաճարում Օծման Քարի վրա սրբագործված մոմեր և սրբապատկերներ բերել Իսրայելից: Երբեմն խնդրում էին նաև Տաճարում մոմ վառել: Այդ հնարավորությունը կար և նա կատարում էր խնդրանքները:
Ամեն անգամ նա տեսնում էր տարբեր ազգությունների, ամբողջ աշխարհից Տաճար եկող քրիստոնեության տարբեր ճյուղերի հետևորդների, խաղաղ և երջանիկ դեմքերը: Տուն վերադառնալիս և բերած մոմերն ու սրբապատկերները հասցեատերերին փոխանցելիս նա նույնպիսի երջանիկ դեմքեր էր տեսնում:
Ինչ-որ մի պահի ընկերս հասկացավ, որ մոմ նվեր բերելով, նա հավատացյալին ոչ թե լոկ մոմ է նվիրում, այլ նաև ինչ-որ ավելի արժեքավոր և կարևոր բան՝ Երուսաղեմ այցելելու, կարևորագույն Քրիստոնեական Տաճարին և նրա սրբություններին հաղորդակցվելու հնարավորություն: Բնականաբար, եթե ցանկանում եք ձեր կողքին գտնվող հավատացյալ մարդուն ինչ-որ բանով օգնել կամ պարզապես հաճելի նվեր մատուցել, ապա ամենաարժեքավորը կլինի քրիստոնեական ավանդության հետ կապված մի մասունք: Քրիստոնյայի համար դա ավելի էական է, քան այլ արժեքներ:
Այսօր շատ է խոսվում բարեգործության մասին, և շատ բարեգործական ֆոնդեր հսկայական գումարներ են հավաքում: Իսկ ինչո՞ւ են հաճախ իրենց մտերիմներին մոռանում: Փորձը ցույց է տալիս, որ մեր մտերիմներին շատ բան պետք չէ՝ պարզապես աջակցություն: Իսկ ինչը կարող է հավատացյալի համար ավելի արժեքավոր լինել, քան իր գլխավոր երազանքի իրականացումը: Միգուցե նախ օգնենք մեր մտերիմներին, ապա նո՞ր մտածենք ֆոնդերի միջոցով գլոբալ բարեգործությունների մասին:
Այսպես էլ առաջացավ Facebook-ում համայնք ստեղծելու գաղափարը: Մեր խումբը միավորում է այն անձանց, ովքեր իրենց հավատացյալ բարեկամներին հաճելի նվեր են ցանկանում մատուցել, օգնել նրանց նամակներն ու աղոթքները Տիրոջ Գերեզմանի Տաճար փոխանցել, Օծման քարի վրա օրհնված սրբապատկերներ, խաչեր և Սուրբ հող գնել նրանց համար:
Երբ խմբի անդամների թիվն անցավ տաս հազարը և Facebook-ն այլևս չէր կարողանում գոհացնել բոլոր ցանկացողների սպասելիքները, JerusCandle.com նախագիծը ստեղծելու միտք առաջացավ: Քրիստոնեական ավանդությունների իրականացմանն օգնելու հետ մեկտեղ, այս նախագիծն իր վրա վերցրեց Տիրոջ Գերեզմանի Տաճարի մասին ստույգ փաստերի հավաքագրման և հրապարակայնացման գործը:
Որոշվեց այդ գաղափարն իրագործել Տաճարով վիրտուալ շրջագայության ձևով, որ պարբերաբար կհամալրվեր նոր մանրամասներով, քրիստոնեական դավանանքի վեց ներկայացուցչություն տեղակայած Տաճարի կյանքի մասին պատմություններով: Քրիստոնեության ամենակարևոր սրբավայրի մասին ավելին իմանալու հնարավորությունը կարևոր է ոչ միայն հավատացյալների, այլև այլոց համար, քանի որ ժամանակակից ձեռքբերումներից լիարժեք օգտվելու համար պետք է իմանալ, թե մարդկությունը ինչպես է դրան հասել:
Յուրաքանչյուր հավատացյալ կցանկանա իր աղոթքը թողնել Տիրոջ Գերեզմանի Տաճարում: Երազանքն իրականացնելու համար կարելի է Երուսաղեմ գնալ: Իսկ կարելի է իրականացնել նաև JerusCandle.com նախագծի միջոցով: Այս նախագիծը տարբեր երկրների մարդկանց հնարավորություն է տալիս հաղորդակցվել սրբավայրին, դիմել Աստծուն, մոմ վառել, հարազատներին նվերներ գնել և սրբագործել Օծման քարի վրա:
Կազմակերպչական հարցերը միշտ էլ գումար են պահանջում: Աշխարհի ոչ մի երկրում փոստն անվճար չի աշխատում: Սակայն բոլոր լոգիստիկ ծախսերը սիմվոլիկ բնույթ են կրում համեմատած այն բանի հետ, թե ինչ դրական լիցք է ստանում հավատացյալ մարդն այն պահին, երբ դիպչում է ամենավիրյալին` Երուսաղեմի սուրբ մասունքին: Մենք հասկանում ենք, որ մոմ կամ այլ քրիստոնեական սրբություն առաքելու արժեքն անհամեմատ ավելի ցածր է, քան քրիստոնեության մայրաքաղաք այցելելու գինը:
Կյանքում տարբեր իրավիճակներ են լինում: Հավատացյալ մարդու համար դժվար պահին ավելի արժեքավոր բան չկա, քան իր հավատի աջակցությունը և աղոթքն առ Աստված: Նախագծում չի քննարկվում հավատի հարցը: Դրա համար կան այլ վայրեր: Եթե մարդը հավատում է, հավատն իրեն պետք է և հավատն օգնում է: Իսկ նախագիծը կարևոր չի համարում քննարկել, թե դա ինչպես է աշխատում:
Նախագիծը նրանց համար է, ովքեր հավատում են: Ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել իրենց հավատացյալ մտերիմին, քանի որ քրիստոնեական ավանդության մեջ ոչինչ ավելի բարձր չի գնահատվում, քան Տիրոջ Տապանի Տաճարում սրբագործված իրերը: